Առաջարկվում է Դատական օրենսգրքի կարգավորումը համապատասխանեցնել ՍԴ որոշմանը. նախագիծ

Օրենսդրական առաջարկով նախատեսվում է Դատական օրենսգրքի կարգավորումը համապատասխանեցնել Սահմանադրական դատարանի որոշմանը: Ըստ այդմ` դատավորին և Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև նրանց լիազորությունները դադարեցնելու կամ քրեական հետապնդում հարուցելու կամ ազատությունիզ զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու որոշումները պետք է ընդունվեն Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:


Օրենսդրական կարգավորումն առաջին ընթերցմամբ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը: Հարցը վերաբերում է ՀՀ դատական օրենսգրքում փոփոխությանը:


Հարակից զեկույցում հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանն առաջարկել է դրական եզրակացություն տալ հարցի առնչությամբ:


Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Քաղաքականություն

Պատահարներ