Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Մինասյանը սոցցանցի իր էջում տեղեկացրել է, որ հոկտեմբերի 10-ից դադարեցնելու է իր աշխատանքային գործունեությունը:
«Սիրելի՛ շենգավիթցիներ, ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ հոկտեմբերի 10-ից դադարեցնելու եմ իմ աշխատանքային գործունեությունը:
Մենք միասին անցել ենք բազմաթիվ դժվարությունների միջով, բայց նաև ունեցել ենք նշանակալի ձեռքբերումներ, ի նպաստ մեր համայնքի զարգացմանը։ Ձեր աջակցությունն ու հավատը դարձան այն ուժը, որով հնարավոր եղավ իրականացնել բազմաթիվ ծրագրեր, կյանքի կոչել նոր գաղափարներ։
Յուրաքանչյուրիդ մասնակցությունը, ջանքերն ու նվիրվածությունը շարունակելու են լինել հետագա հաջողությունների գրավականը։
Ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ձեզ՝ վստահության և աջակցության համար։ Վստահ եմ, որ մեր վարչական շրջանը շարունակելու է առաջընթացի ճանապարհը՝ առաջնորդվելով միասնական նպատակներով ու արժեքներով։
Թող ձեր ընտանիքներում միշտ լինի սեր, խաղաղություն և բարօրություն»:
Նմանատիպ հոդվածներ
«Հիմա ՌԴ-ն լքածների ցուցակներն ենք կազմում». Վոլոդինը մանրամասնել է` ինչ է նրանց սպասում
Ռուսաստանի սահմանին սեպտեմբերի 21-ից մեկնողների ցուցակներ են կազմվում: Այս մասին, ինչպես գրում է rg.ru-ն,&nbs...
Դոնեցկի մարզում գնդակոծությունից մահացել է Կարմիր խաչի երեք աշխատակից
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հաստատել է, որ Դոնեցկի մարզի Վերոլուբովկա գյուղի գնդակոծության հետևանքով զոհվել է կազմակե...
«Հայկական ժողովրդավարությունը պետք է դիմակայի». Ֆրանսիայի արձագանքը` Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ընդդիմության կողմնակիցներին ժողովրդավարությունը...
«Մեր ընկերությունը փշերի միջով տանում ենք դեպի աստղեր»․ Նախկինում Ալեն Սիմոնյանը հպարտանում էր Մարությանի հետ ընկերությամբ
ԱԺ նախագահ, Հայկ Մարությանի երբեմնի ընկեր Ալեն Սիմոնյանը քիչ առաջ, ի պատասխան Մարությանի այսօրվա ելույթի, բավականին կոշտ...