Թվայնացվում են քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացները
Նախագործարկվել է քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգը։
2026 թվականի հունվարի 1-ից դիմումների ընդունումն ու հերթագրումը կիրականացվի բացառապես քաղաքացիության գործերի էլեկտրոնային համակարգի (mcs-citizenship.am) միջոցով։
Դիմումատուները հնարավորություն կունենան․
առցանց գրանցվել հարթակում, ստեղծել, խմբագրել և ներկայացնել ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու նախնական հայտ, ամրագրել Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն այցելության օր՝ ոչ շուտ, քան 2026 թվականի հունվարի 22-ը։
Վարչարարության որոշակի փուլում դիմումատուներից կպահանջվի մեկ անգամ մոտենալ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության գրասենյակ՝ ֆիզիկական նույնականացում անցնելու և բնօրինակ փաստաթղթերի ստուգման նպատակով։
Նմանատիպ հոդվածներ
Թիկունքը պետք է ամուր լինի. Վիվառո ընկերության նախաձեռնությունը
Վիվառո ընկերությունը հանդիսանում է գովազդային նյութերի տեղադրման խոշոր պատվիրատու:Հաշվի առնելով երկրում ընթացող լայնածավ...
Պայթյուն և հրդեհ Սլովենիայի «Մելամինի» քիմիական գործարանում
Պայթյուն և հրդեհ Սլովենիայի «Մելամինի» քիմիական գործարանում: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին՝ նշելով, որ տուժել...
Ռուս օդաչուների մահվան համար մեղավորները կպատժվեն. Ալիևը՝ Պուտինին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իր ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիեւը խոստացել է մանրակրկիտ հետաքննություն...
Freedom House-ն ավարտեց իր աշխատանքը Հայաստանում
Freedom House միջազգային հեղինակավոր կազմակերպությունն ավարտում է աշխատանքը Հայաստանում, ինչի մասին հայտնել է Հայաստանու...