Մեծ Բրիտանիան Ուկրաինայի կողմից կռվող ռուսաստանցիների միջոցով սադրանք է նախապատրաստում. ՌԴ ԱՀԾ
Մեծ Բրիտանիան սադրանք է նախապատրաստում, որի շրջանակներում Ուկրաինայի զինված ուժերի կողմից կռվող մի խումբ ռուսաստանցիներ ծրագրում են հարձակվել Ուկրաինայի ռազմածովային ուժերի նավերից մեկի կամ եվրոպական նավահանգիստներից մեկում օտարերկրյա պետության քաղաքացիական նավի վրա։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը (ԱՀԾ):
«Ահաբեկիչներին հայտնաբերելուց հետո նախատեսվում է հայտարարել, որ նրանք գործել են «Մոսկվայի հանձնարարությամբ»», - ասված է գերատեսչության հայտարարության մեջ:
Մեծ Բրիտանիան հաշվարկում է, որ ռուսատյացությամբ համակված եվրոպական քաղաքական վերնախավը ուրախությամբ կընդունի «Կրեմլի չարագործ գործակալների» մասին ֆեյքը՝ դրանով հիմնավորելով Ուկրաինային ռազմական օգնության հետագա ավելացման և «ռուսական ագրեսիայի» դեմ պայքարի համար Եվրոպայի ռազմականացման անհրաժեշտությունը։
Դիվերսիոն խմբի անդամներն արդեն գտնվում են Մեծ Բրիտանիայում, որտեղ կվարժեցվեն տվյալ հանձնարարությունն իրագործելու համար. նախատեսվում է նրանց հանձնել չինական արտադրության ստորջրյա սարքավորումներ՝ Չինաստանի կողմից օպերացիային աջակցելու «երկաթե ապացույցի» նպատակով:
Նմանատիպ հոդվածներ
Իրանի ԶՈՒ-ն հերքել է Fars գործակալության հրապարակումը Ռաիսիի ուղղաթիռի կործանման պատճառների մասին
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հերքել է Fars գործակալության հրապարակումը Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաի...
Իրանը նախազգուշացում է ուղարկել Թրամփին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սպառնացող էլեկտրաէներգիայի անջատումը թույլ կտար Իրանին հետևել ամերիկյան զորքերին մթությ...
Իսրայելը ծրագրում է տարհանել Ռաֆահը
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն զինվորականներին հրամայել է նախապատրաստել Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղ...
ԵՄ-ը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ զինված ուժերի և դրանց բոլոր տեսակների նկատմամբ
Եվրամիությունը պատժամիջոցների իններորդ փաթեթում ներառել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը և դրանց բոլոր տեսակները։ Ա...