Ռուս օդաչուների մահվան համար մեղավորները կպատժվեն. Ալիևը՝ Պուտինին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իր ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիեւը խոստացել է մանրակրկիտ հետաքննություն անցկացնել եւ պատժել ռուսական ուղղաթիռի վրա հարձակման մեղավորներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ադրբեջանի նախագահն ինձ հավաստիացրեց, որ հարուցված քրեական գործի շրջանակներում մանրակրկիտ հետաքննություն կանցկացվի, հանցագործները կպատժվեն»,- ասել է նա պաշտպանության նախարարության ղեկավարության, դաշնային գերատեսչությունների ղեկավարների եւ պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:
Պուտինը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին հանձնարարել է օգնություն ցուցաբերել Ղարաբաղում ռուսական ուղղաթիռի վրա հարձակման հետեւանքով զոհված զինծառայողների ընտանիքներին:
Պուտինը եւ հանդիպման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են երկուշաբթի Հայաստանի երկնքում խոցված Մի-24 ուղղաթիռի անձնակազմի անդամների հիշատակը:
Նա նաեւ նշել է զոհերի անունները: Ողբերգության հետեւանքով զոհվել են անձնակազմի հրամանատար Յուրի Իշչուկը եւ ավագ լեյտենանտ Ռոման Ֆեդինը:
Նոյեմբերի 9-ին Ադրբեջանի հետ սահմանի մոտ Հայաստանի օդում խոցվել էր ռուսական Մի-24 ուղղաթիռ: Անձնակազմի երկու անդամ զոհվել է, եւս մեկը վիրավորվել է: Ադրբեջանի արտգործնախարարությունը խոստովանել է, որ ուղղաթիռը սխալմամբ խոցվել է հանրապետության զինված ուժերի կողմից, եւ հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է փոխհատուցում վճարել Մոսկվային:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
Հատուկ այն մարդկանց համար, ովքեր կարծում են, որ մարտերը տեղի են ունենում Շուշիի ներսում
Հատուկ այն մարդկանց համար, ովքեր, նայելով այս տեսանյութին, կարծում են, որ մարտերը տեղի են ունենում Շուշիի ներսում:...