«Մեր ընկերությունը փշերի միջով տանում ենք դեպի աստղեր»․ Նախկինում Ալեն Սիմոնյանը հպարտանում էր Մարությանի հետ ընկերությամբ
ԱԺ նախագահ, Հայկ Մարությանի երբեմնի ընկեր Ալեն Սիմոնյանը քիչ առաջ, ի պատասխան Մարությանի այսօրվա ելույթի, բավականին կոշտ որակուներով գրառում է կատարել՝ ուղղված իր նախկին ընկերոջը։ Ի դեպ, այն, որ Մարությանը Սիմոնյանի նախկին ընկերն է, իմացանք այսօր՝ նրա գրառումից, որտեղ նա Մարությանին ժամանակից շուտ անվանել էր նախկին քաղաքապետ, երբ դեռ քվեարկության արդյունքները հայտնի չեն, գրում է Hraparak.am-ը։
Նա իր գրառման մեջ նշել է, թե Հայկ Մարությանն այսօր ունեցել է «եսակենտրոն, ջղաձգվող, ուրացող մի մարդու ելույթ, ով իր դավաճանությունը և ապիկարությունն արդարացնելու համար պատրաստ է ինչ սուտ ասես ասել և ինչ թեմա ասես շահարկել»։
Ապա Մարությանին անվանել Տկզար, վերջում էլ ամոթանք տվել նրան։
Մինչդեռ 2019 թվականի դեկտեմբերի 18-ին՝ Հայկ Մարությանի ծննդյան օրը, Ալեն Սիմոնյանը իր ընկեր Հայկ Մարությանի հետ լուսանկար էր հրապարակել՝ դրան կից գրելով․ «Մեր մասին շատ են խոսում, տարբեր բաներ հորինում և բամբասում, իսկ մենք արդեն քանի տասնամյակ է անում ենք ամենադժվար գործերից մեկը՝ մեր ընկերությունը փշերի միջով տանում ենք դեպի աստղեր։ Շնորհավոր ծնունդդ, Հայկ Մարության ջան»։

Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանում Իրանի դեսպանատունը ահա այսպիսի քարտեզ է հրապարակել
«Ադրբեջանում Իրանի դեսպանատան Twitter-յան պաշտոնական էջը ահա այսպիսի քարտեզ է հրապարակել և գրառում կատրել…«ECO միջանցքի...
Հայաստանը Թուրքիայի հետ երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի. ԱԳՆ խոսնակ
Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կար...
Ինչու՞ Ալեն Սիմոնյանը Մարությանի «ՏԿԶԱՐ» անվանեց․ պարզվում է, որ բառը պատմություն ունի
Ֆեյսբուքյան օգտատեր Սամվել Հովհաննիսյանը գրել է․ «Պարզաբանեմ՝ ով չգիտի։ «ՏԿԶԱՐ»-ը Հայկ Մարությանի 1996 թվականին КВН-ի հա...
«Տկզար». սոցիալական ցանցերում քննարկում են Ալեն Սիմոնյանի օգտագործած բառը
Քիչ առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձավ քաղաքապետ Հայկ Մարությանի ելույթին, որում Մարությանը...