Հրայր Թովմասյանը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ
2025 թվականի սեպտեմբերի 30-ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը անփոփոխ է թողել ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ մեղավոր ճանաչելով նրան 18.04.2003 թվականին ընդունված՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների կատարման մեջ. մեղսագրված արարքները վերաբերել են Հրայր Թովմասյանի կողմից ՀՀ արդարադատության նախարար աշխատած ժամանակահատվածում պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն:
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 20-ի դատավճռով՝ մեղավոր էր ճանաչել Հրայր Թովմասյանին՝ 18.04.2003 թվականին ընդունված՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների կատարման մեջ (երկու դրվագ) և նրան ազատել քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետները 2019 թվականին անցած լինելու պատճառաբանությամբ։
Դատավճռի դեմ՝ արարքների վերաորակման և վաղեմության ժամկետի կիրառման մասով, դատախազի կողմից ներկայացվել էր վերաքննիչ բողոք, իսկ պաշտպանների կողմից ներկայացվել էին բողոքներ՝ խնդրելով ճանաչել նրա անմեղությունը:
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի սեպտեմբերի 30-ին որոշում է կայացրել բողոքները մերժելու և դատավճիռն անփոփոխ թողնելու մասին:
Նմանատիպ հոդվածներ
Օնիկ Գասպարյանն անամոթաբար ստում է, այդ հանդիպմանը ես ներկա եմ եղել. Ռուբեն Ռուբինյան
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին ղեկավար Օնիկ Գասպարյանն այսօր արձագանքել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին...
Հայաստանին ռազմական օգնությունը վնասում է խաղաղության հաստատմանը. Բայրամով
Ադրբեջանը Եվրամիության և դաշինքի անդամ երկրների հուսալի գործընկերն է, մեր երկրի նկատմամբ երկակի ստանդարտներ կիրառելը և ա...
Վաշինգտոնյան հանդիպումներից հետո հայ-ադրբեջանական սահմանին միջադեպ չի արձանագրվել․ Մարկուս Ռիտեր
Վաշինգտոնյան հանդիպումներից հետո որևէ միջադեպ չի արձանագրվել հայ-ադրբեջանական սահմանին։ Գիշերը օդ կրակոցներ երկու կողմեր...
Ինչու Հայաստանը Մոսկվայում չմիացավ 2 հայտարարություններին. Միրզոյանը պարզաբանում է
ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում ընդունված 2 հայտարարություններին Հայաստանը չմիացավ, որովհետև որոշ ձևակերպումներ ընդու...