Վաշինգտոնյան հանդիպումներից հետո հայ-ադրբեջանական սահմանին միջադեպ չի արձանագրվել․ Մարկուս Ռիտեր

Վաշինգտոնյան հանդիպումներից հետո որևէ միջադեպ չի արձանագրվել հայ-ադրբեջանական սահմանին։ Գիշերը օդ կրակոցներ երկու կողմերից եղել են, բայց թիրախային կրակոցներ սահմանային դիրքերի միջև՝ ոչ, հայտարարել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը՝ Հանրային եթերում՝ նշելով, որ կարող են կայունություն բերել, օգնել թոթափել լարվածությունը տարածաշրջանում և սա է արդյունքը, որ կարող են երաշխավորել։ «2025 թվականի գարնանը կրակոցներ են եղել Գորիսից հյուսիս և Սոթքից արևելք ընկած հատվածում։ Մենք դիտարկել ենք, և այդ միջադեպերը դադարել են։ 


Միջադեպեր եղել են 2023 թվականի ամռանը՝ ծավալուն, Երասխում, Սոթքում, Ներքին Հանդում՝ 2024 թվականին։ Ես հպարտանում եմ, որ միջադեպերը դադարել են սահմանին։


Երբ խաղաղության պայմանագիրը ստորագրվի ու վավերացվի, մեր կարիքն այլևս չի լինի, սակայն մենք շարունակելու ենք այցելել սահմանամերձ համայնքներ։ Կա փոխհամաձայնություն, որ շարունակենք մեր աշխատանքը, այցելություններ կատարենք սահմանամերձ համայնքներ»,- հավելել է նա։


«Մենք անաչառ ենք, անկողմնակալ, միայն Ադրբեջանի տարածքին չենք նայում, դիտարկում ենք նաև Հայաստանի տարածքը։ Սահմանում տեսանելի ենք երկու կողմին էլ։


Հեռադիտակներից զատ տեսախցիկներ ունենք, լուսանկարներ ենք անում սահմանից։ Արխիվացնում ենք մեր տվյալները, Բրյուսելին զեկույցներ ենք ներկայացնում։


Հիմա ավելի մեծ շանս կա խաղաղության ու ապագայի։ Նորություններ կան, որ նավթով ու գազով գնացքներ են գալիս Հայաստան, դա վստահություն է ներշնչում»,- ասել է ՀՀ–ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։ 

Քաղաքականություն

Պատահարներ