Դրական աշխատանքներ կատարվել են․ Օհանյանը մանրամասներ է հայտնել ԱԺ փակ նիստից
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի առաջարկով հրավիրված ԱԺ փակ նիստում բավականին բուռն քննարկում է տեղի ունեցել ՀՀ ԶՈւ ղեկավար կազմի հետ։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի թղթակցին հայտնել է «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
«Գլխավոր շտաբի պետը և ԱԱԾ սահմանապահ զորքերի գնդապետը ներկայացրին իրավիճակը Տեղ գյուղի շրջանում։ Քննարկվեցին զինված ուժերի և այլ ուժերի հետ կապված հարցեր։ Քննարկվեցին ՀՀ զինված ուժերի մարտունակության, կարողությունների վերականգնման ուղղված հարցերը։ Ակնհայտ է, որ դրական աշխատանքներ կատարվել են»,–ասել է Օհանյանը։
Նա նշել է, որ ակնհայտ են նաև բացթողումները, և այն ինչ կատարվել է Տեղ գյուղում, պետք է տեսնել միջանցքային տրամաբանության մեջ, այսինքն՝ ՀՀ–ն և Արցախը կապող միջանցքում է ամեն ինչ կատարվել։
Անդրադառնալով թերություններին նա նշել է, որ ԳՇ պետը դիվանագիտական և քաղաքական մի շարք հարցերի չի տիրապետում, և դա քաղաքական իշխանության բացթողումներից է։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն ապրիլի 11-ին` ժամը 16:00-ի սահմաններում, կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:
Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։
Նմանատիպ հոդվածներ
«Այդ մասին իմացել եմ Սերժ Սարգսյանի նամակից, որ արխիվում պահպանված է հույժ գաղտնի գրիֆի ներքո». Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իրենց հասցեին մեղադրանքներին, թե 2018-ի հեղափոխությունից հետո են վատացել հայ-ռ...
Ադրբեջանի պահվածքը և գործունեությունը եղել է ուխտադրուժ․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Տեղ գյուղի մոտ ադրբեջանական երեկվա սադրանքին։ «Երբ նման իրավիճակ է լինում, առա...
Հայաստանի իշխանությունները նույնպես կարող են գլխացավանքի մեջ ընկնել․ Լապշին
Երեկ երեկոյան Երեւանի կենտրոնում Ռուսաստանի պահանջով ձերբակալվել է մոբիլիզացիայից Հայաստան փախած 23-ամյա Ռուսաստանի քաղա...
ԱՄՆ Հետախուզական համայնքը Ադրբեջանին ճանաչել է որպես Հարավային Կովկասի ագրեսոր
ԱՄՆ-ի հետախուզական հանրությունը վերջնականապես ճանաչել է Ադրբեջանը որպես Հարավային Կովկասում խաղաղության առաջնային սպառնա...