Իսրայելի Գերագույն դատարանը դատական բարեփոխումների դեմ միջնորդությունը կքննարկի սեպտեմբերին
Իսրայելի Գերագույն դատարանը դատական բարեփոխումների դեմ միջնորդությունը կքննարկի սեպտեմբերին, հաղորդում է Kan ռադիոկայանը։
Ավելի վաղ Իսրայելի կառավարության կողմից Բենիամին Նեթանյահուի գլխավորությամբ առաջ քաշված դատական բարեփոխումների առաջին օրենքը հրապարակվել էր պրոֆիլային խորհրդարանական հանձնաժողովի տեղեկագրում եւ դրանով ուժի մեջ էր մտել: Փաստաթուղթը երկուշաբթի հաստատվել է Քնեսեթի (խորհրդարանի) կողմից վերջնական ընթերցմամբ:
Հուլիսի 24-ին փաստաթղթին կողմ են արտահայտվել 120-տեղանոց խորհրդարանի 64 պատգամավորներ, որոնք ներկայացնում են իշխող կոալիցիան:
56 ընդդիմադիր խորհրդարանականներ բոյկոտել են քվեարկությունը, իսկ դրա արդյունքում ընդդիմությունը հայտարարել է փաստաթուղթը Արդարադատության բարձրագույն դատարանում բողոքարկելու մտադրության մասին:
Նմանատիպ հոդվածներ
Աղդամի երթուղին չպետք է դիտարկել որպես Լաչինի միջանցքի բացման այլընտրանք. Բորել
ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Բաքվի՝ Աղդամով ապրանքներ մատակարարելու պատրաստակամությունը, բայց դա Լաչինի միջանցքի բացման...
ԼՂ ուղարկված սննդամթերքը բացառապես մարդասիրական նպատակներով է. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է ԼՂ հումանիտար օգնություն ուղարկելու որոշմանը: «Մենք չեն...
Արցախը և Արցախի ժողովուրդը չեն կարող լինել Ադրբեջանի կազմում․ Գուրգեն Ներսիսյան
Տանսամյակներ շարունակ Ադրեջանը վարել է Արցախն էթնիկ զտման ենթարկելու քաղաքականություն և այսօր անցել է իր հանցավոր ծրագրե...
Ես կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին ավելի զգույշ լինել իրենց հայտարարություններում․ Արայիկ Հարությունյան
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավար Արայիկ Հարությունյանն ասել է, որ Ղարաբաղը շարունակելու է ինքնորոշման պայքարը և...