Զանգվածային հարձակում Վոլգոգրադի վրա․ այրվում է Wildberries-ի պահեստը
Վոլգոգրադում Wildberries-ի լոգիստիկ օբյեկտի վրա իրականացված հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել։ Այդ մասին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից «Տելեգրամ»-ում։
Դեպքի վայրում աշխատում են հրշեջ հաշվարկները։ Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան։
«Լոգիստիկ շղթաները վերակազմակերպվել են, մատակարարումների ընդունումն ու պատվերների առաքումն իրականացվում են այլ օբյեկտներում», - հավելել են Wildberries-ի ներկայացուցիչները։
Ավելի վաղ Վոլգոգրադի մարզի նահանգապետ Անդրեյ Բոչարովը հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել տարածաշրջանի վրա։
Վոլգոգրադի հարավում հրդեհներ են արձանագրվել վառելիքաէներգետիկ համալիրի արդյունաբերական ձեռնարկությունում, ինչպես նաև Ձերժինսկի շրջանում գտնվող պահեստային տարածքներում։
Վնասվել են նաև բազմաբնակարան և առանձնատներ։ Տուժել է հինգ մարդ, որոնց ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն։
Նմանատիպ հոդվածներ
Wildberries-ի հիմնադիրը պահեստների վրա հարձակումներից հետո հայտարարություն է արել
Շուշարիում, Ուտկինա Զավոդում և Սիմֆերոպոլում Wildberries-ի պահեստների վրա հարձակումից հետո տարածքների և ապրանքների մի մա...
Ուկրաինական ԱԹՍ-ների զանգվածային հարվածը՝ ՌԴ-ի Wildberries-ի պահեստին. 200 աշխատակից տարհանվել է
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Պենզայի մարզում գտնվող Wildberries-ի պահեստի վրա։ Նախնական տվյալներով՝ մ...
Թուրքիայի սահմանին հակադրոնային համակարգեր կտեղակայվի
Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը ԶՈւ Գլխավոր շտաբի ուղեկցությամբ ստուգայց է կատարել Էգեյան ծովի և Կրետեի...
Թեհրանը ռմբակոծել է Բահրեյնում գտնվող ԱՄՆ ռազմաբազան
Ի պատասխան ԱՄՆ-ի կողմից Իսլամական Հանրապետության տարածքին հասցված հարվածների՝ Իրանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Բ...