Օրբանը կոչ է արել ԵՄ-ին և Ռուսաստանին բանակցություններ սկսել
Հունգարիան առաջարկում է, որ Եվրամիությունը և Ռուսաստանը բանակցություններ վարեն ապագա եվրոպական անվտանգության համակարգի ձևավորման շուրջ, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հունգարական «Hetek» ամսագրին տված հարցազրույցում։
«Մենք կարիք չունենք բանակցելու Ուկրաինայի շուրջ. դա կարևոր է, բայց ոչ ամենակարևոր հարցը», - հավելել է Օրբանը։
Նա նշել է, որ ներկայիս իրավիճակը, երբ Ուկրաինայի տարածքի մի մասը գտնվում է Ռուսաստանի վերահսկողության տակ, իսկ մնացածը գոյություն ունի բացառապես Արևմուտքի աջակցության շնորհիվ, պահանջում է դիվանագիտական լուծում, քանի որ այն չի կարող անվերջ շարունակվել։
«Պատերազմը պետք է ավարտվի ոչ միայն հրադադարով, այլև համապարփակ կարգավորմամբ, որը կերաշխավորի երկու կողմերի համար երկարաժամկետ անվտանգություն», - ընդգծել է վարչապետը։
Նմանատիպ հոդվածներ
Յուրաքանչյուրը կստանա այն, ինչին արժանի է․ Օրբանի պատասխանը Զելենսկու քննադատությանը
Յուրաքանչյուրը կստանա այն, ինչին արժանի է։ Այսպես է պատասխանել Վիկտոր Օրբանը՝ Զելենսկու քննադատությանը։Նշենք, որ Դավոսու...
Մի քանի մարդ ցանկություն է հայտնել երաշխավորել Ռոբերտ Քոչարյանի համար. Օրբելյան
Մի քանի մարդ ցանկություն է հայտնել երաշխավորել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար։ Այս մասին տեղեկացրել է...
Իրան. Իսրայելը պատասխան կստանա Սիրիային հարվածներ հասցնելու համար
Իսրայելը պատասխան կստանա Սիրիային հարվածներ հասցնելու համար: Այս մասին լիբանանյան Al-Mayadeen հեռուստաընկերությանը տված...
Թրամփը նոր ժամկետ է դրել Ուկրաինայում զինադադարի համար. Bloomberg
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը եվրոպացի պաշտոնյաներին տեղեկացրել է, որ հույս ունի Ուկրաինայում զինադադարի հասնել մ...