Մի քանի մարդ ցանկություն է հայտնել երաշխավորել Ռոբերտ Քոչարյանի համար. Օրբելյան
Մի քանի մարդ ցանկություն է հայտնել երաշխավորել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար։ Այս մասին տեղեկացրել է փաստաբան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում։
Այնուամենայնիվ, փաստաբանը ձեռնպահ է մնացել Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորել ցանկացող անձանց անունները, պաշտոնները եւ ապրելու վայրը նշելուց։
«Ես չասացի պաշտոնյա է, թե պաշտոնյա չէ, կամ որտեղից են նրանք՝ Հայաստանից, թե Ղարաբաղից, չեմ ասի, քանի դեռ իրենք չեն գա եւ ցանկություն չեն հայտնի»,- նշել է փաստաբանը։
Նա հիշեցրել է, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները խնդրել են դատավոր Աննա Դանիբեկյանին լրացուցիչ նիստ գումարել անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու համապատասխան միջնորդություն ներկայացնելու համար։ Դա տեղի չունեցավ։ Հաջորդ նիստը տեղի կունենա արդեն հունվարի 9-ին։
Նմանատիպ հոդվածներ
Կոշ համայնքի ղեկավարի հետ կապված անձինք ուղղորդել են ընտրողներին. «Անկախ դիտորդ»
Դեկտեմբերի 8-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի են ունեցել համայնքապետի և ավագանու հերթական և արտահերթ ընտրություններ: ՏԻՄ...
Կենտրոնում նոր դիզայնով աղբամաններ են տեղադրվում․ Հակոբ Կարապետյան
Կենտրոնում նոր դիզայնով նոր աղբամաններ են տեղադրվում։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ...
Մութ ամպեր՝ Ռուբեն Հայրապետյանի գլխին․ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառումների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքի ուղիղ եթերում խոսեց Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառում...