ՀԱՄԱՍ-ը համաձայնել է Թրամփի խաղաղության ծրագրին
ՀԱՄԱՍ-ը համաձայնել է Թրամփի խաղաղության ծրագրին: Նաև համաձայնել է ազատ արձակել ողջ մնացած բոլոր իսրայելցի պատանդներին և հանձնել մահացածների մարմինները, ինչպես նաև պատրաստ է սկսել բանակցությունները։
«Մենք պատրաստ ենք երեկոյան հայտարարել հրադադարի մասին: Շատ մանրամասներ դեռ պետք է որոշվեն։ Մենք պատրաստ ենք բանակցել բոլոր բանտարկյալների ազատ արձակման շուրջ։ Որոշ բանտարկյալների մարմիններ թաղված են, իսկ մյուսները մնում են այնտեղ, որտեղ գտնվում են իսրայելական ուժերը», - ասել է ՀԱՄԱՍ-ի խոսնակ Ուսամա Համդանը կատարյան «Ալ-Արաբիա» հեռուստաալիքին։
Կատարը և Եգիպտոսը ողջունել են ՀԱՄԱՍ-ի արձագանքը Թրամփի ծրագրին։
Իսրայելը իր հերթին հրամայել է դադարեցնել Գազայի վրա հարձակումը։ Միեւնույն ժամանակ հրամայվել է իսրայելական զինված ուժերին պատրաստ լինել պատանդների ազատ արձակման ծրագրի առաջին փուլն իրականացնելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Լուրերը մեկ տողով. 48 ժամից ԱՄՆ-ն կհարվածի Իրանին, եթե..․ Հրթիռներ, պայթյուններ և միլիարդավոր վնասներ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. • Թրամփը սպառնացել է 48 ժամում Հորմուզի նեղուցը չբացելու դեպքում հարվածել Իր...
ԱՄՆ-ն չպետք է կասետային զինամթերք փոխանցի Ուկրաինային․ Human Rights Watch
Human Rights Watch (HRW) իրավապաշտպան կազմակերպությունը հետազոտություն է անցկացրել ուկրաինական հակամարտության ընթացքում...
Զելենսկու դեմ մահափորձի մի քանի դեպք է կանխվել
Ուկրաինայի հետախուզական ծառայությունները կանխել են նախագահ Վլադիմիր Զելենսկու սպանության առնվազն հինգ կամ վեց դավադրությ...
Ռուս ռազմագերիները փախել են՝ սպանելով ուկրաինացի զինծառայողի
Երկու ռուս զինծառայող, որոնք գերության մեջ էին Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող Խարկովի մարզում, փախել են ռազմագերի...