Քաղաքականություն
Երևանի կենտրոնը բեռնաթափելու մի քանի տարբերակ կա․ քաղաքապետը մանրամասնեց
Քննարկվում է Երևանի կենտրոնը բեռնաթափելու մի քանի տարբերակ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ընդգծելով՝ ամբողջ աշխարհում քաղաքի կենտրոնը լիցքաթափելու…
Քննարկվում է Երևանի կենտրոնը բեռնաթափելու մի քանի տարբերակ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ընդգծելով՝
ամբողջ աշխարհում քաղաքի կենտրոնը լիցքաթափելու ձևն ինչ-որ արգելքներ դնելն է, Երևանի համար քննարկվում է մի քանի տարբերակ:
«Առաջինը՝ ուղղակի սահմանափակվում է մեծ մեքենաների մուտքը: Սահմանափակում համարանիշերով, սա ամենակոշտ ձևն է: Կա նուրբ սահմանափակում՝ փարքինգների գների բարձրացումը»,- նշեց քաղաքապետը՝ հավելելով՝այս պահին կա որոշում սակայն կբարձրաձայնեն երբ դա լինի վերջնական։
Լրագրողները քաղաքապետին հիշեցրին՝ օրեր առաջ Վարչապետն ասուլիսում հայտարարեց, որ 250 գույք ունեցող անձ կա կենտրոնում: Հարցին, թե ո՞ւմ է ակնարկում վարչապետը, Հայկ Մարությանը պատասխանեց. «Ինձ թվում է՝ շուտով բոլորը կիմանան: Դա իրավապահ մարմինների գործառույթն է, ես այդ դաշտ չեմ մտնում»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
«Առողջապահության փոխնախարարին ես ընտրել էի` պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով և առաջարկել վարչապետին: Ինչպես գիտեք, նա վաղու...
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Արդեն կես ժամից ավելի է՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցում երթևեկությունը կաթվածահար է եղ...
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...