Ամստերդամը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դատավճռի մասին
Հայ առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդներից Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին 2 տարվա ազատազրկման դատապարտելը խիստ մտահոգիչ է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է հայտնի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։
«Այս գործը, որտեղ մեղադրանքը հիմնված է «իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի» վրա, ևս մեկ ապացույց է, որ Հայաստանում դատական համակարգն օգտագործվում է քաղաքական այլախոհության դեմ։
Միքայել Սրբազանի դատավարությունը, որը նա ինքն է բնութագրել որպես քաղաքական հետապնդում, ցույց է տալիս, թե ինչպես են ոտնահարվում խոսքի ազատության և արդար դատաքննության հիմնարար սկզբունքները։
Երբ հոգևոր առաջնորդին, որը պարզապես իր մտահոգությունն էր արտահայտել երկրի ճակատագրի վերաբերյալ, դատապարտում են ազատազրկման, դա ազդանշան է դառնում ողջ հասարակությանը՝ մի՛ քննադատեք իշխանությանը, որքան էլ որ դժգոհություններն ու մտագոհությունները շատ են։
Միջազգային հանրությունը չի կարող անտարբեր մնալ այս ակնհայտ անարդարության նկատմամբ։ Հայաստանի իշխանությունները պետք է անհապաղ վերանայեն այս դատավճիռը և ապահովեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային համապատասխանող արդար դատաքննություն։
Արդարադատությունը պետք է անկախ լինի, այլ ոչ թե՝ քաղաքական գործիք»,– գրել է նա։
Հիշեցնենք՝ Միքայել Աջապահյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման
Նմանատիպ հոդվածներ
ՄԻՊ-ը համաձայն է Նիկոլ Փաշինյանի հետ
Ես խնդիրներ տեսնում եմ և պետական իրավասու մարմիններին այդ մասին տարբեր ձևաչափերով բազմիցս եմ հայտնել։ Այս մասին լրագրողն...
ԱԺ ամբիոնից Փաշինյանը պատերազմի հետևանքով զոհերի և անհետ կորածների թվեր հնչեցրեց
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով հայկական կողմի զոհ...
Արարատ Միրզոյանը, Տիգրան Ավինյանն և այլ պաշտոնյաներ` ԻԱԿ-ի սև ցուցակում
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է 2024 թվականի տարեկան Սև ցուցակը։ Ցանկը ներկայացնում է այն գերատեսչությունն...
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Վարչապետը մանրամասներ...