Արարատ Միրզոյանը, Տիգրան Ավինյանն և այլ պաշտոնյաներ` ԻԱԿ-ի սև ցուցակում
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է 2024 թվականի տարեկան Սև ցուցակը։ Ցանկը ներկայացնում է այն գերատեսչությունները և պաշտոնյաներին, որոնք խախտել են մարդկանց կամ կազմակերպությունների տեղեկություն ստանալու սահմանադրական իրավունքը՝ տրամադրելով անհիմն կամ թերի պատասխաններ, անօրինական մերժումներ կամ անպատասխան թողնելով տեղեկություն ստանալու հարցումները։
ՏԱ իրավունքը խախտած պաշտոնյաների տարեկան Սև ցուցակում են հայտնվել`Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը,Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Սամվել Ղուկասյանը,Ներքին գործերի նախկին նախարար Վահե Ղազարյանը,Գյումրու նախկին համայնքապետ Վարդգես Սամսոնյանը,Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Երևանի քաղաքապետարանն ԻԱԿ տարեկան սև ցուցակներում ամենից հաճախ հիշատակվող կառույցն է․ 24 տարվա ընթացքում սև ցուցակներում հայտնվել է 12 անգամ։
Այս տարի քաղաքապետը սև ցուցակում հայտնվել է, քանի որ.
. անպատասխան է թողել Երևանի բնակիչների անձնական տվյալների մշակման վերաբերյալ տեղեկություն ստանալու հարցումը,
. կրկնակի հարցմանը տրամադրել է թերի պատասխան․ առանց մերժման իրավական հիմքի՝ մերժել է տրամադրել տեղեկությունը։