Բանակցային գործընթացը շարունակելու հեռանկարն անորոշ է․ Պեսկով
Կարգավորման հարցում Կիևի դիրքորոշումը մնում է վերացական և փաստացի արգելափակում է բանակցային գործընթացը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով` այսօրվա դրությամբ բանակցային գործընթացը շարունակելու հեռանկարն անորոշ է։
«Նրանք չեն ցանկանում շարունակել բանակցությունները, ինչ-որ բան պայմանավորվել, իսկ դա կանխատեսելիություն և կայունություն չի ավելացնում», - ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։
Պեսկովը բանակցությունների թեման կապել է արևմտյան զենքի մատակարարման հարցի հետ։ Նա մեկնաբանել է ԱՄՆ-ում քննարկվող՝ «Tomahawk» թևավոր հրթիռները Կիևին փոխանցելու հնարավորությունը՝ նշելով, որ նման քայլը լարվածության նոր փուլ կստեղծի ու համարժեք պատասխան կպահանջի Ռուսաստանի կողմից:
Նմանատիպ հոդվածներ
ԱԺ նախագահը դեռ Նարեկ Զեյնալյանից և Հովիկ Աղազարյանից հրաժարականի դիմում չի ստացել․ ԶԼՄ
ԱԺ նախագահը դեռ ո՛չ Նարեկ Զեյնալյանից, ո՛չ էլ Հովիկ Աղազարյանից հրաժարականի դիմում չի ստացել: Այս մասին հայտնում է ...
Մինչդեռ վարչապետն ասում էր, որ ՍԴ ճգնաժամն ավարտվել է. Էդմոն Մարուքյան
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՍԴ-ն ունի 9 դատավոր:Երվանդ Խունդկարյանի օգտին քվեարկել է 2...
Վրաստանում տեղի ունեցողը կարող է սպառնալիք դառնալ Անդրկովկասում կայունության և անվտանգության համար․ Հարավային Օսիայի ԱԳՆ
Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները կարող են սպառնալիք դառնալ Անդրկովկասում կայունության և անվտանգության համար, ա...
Չավուշօղլուն և Լավրովը կհանդիպեն
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեվլութ Չավուշօղլուն հանդիպում կանցկացնեն Անթալիայում: Այս մա...