Վրաստանում տեղի ունեցողը կարող է սպառնալիք դառնալ Անդրկովկասում կայունության և անվտանգության համար․ Հարավային Օսիայի ԱԳՆ
Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները կարող են սպառնալիք դառնալ Անդրկովկասում կայունության և անվտանգության համար, այս մասին հայտնել է Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարարությունը, գրում է РИА Новости-ն։
ԱԳՆ-ն պարզաբանել է, որ ուշադիր հետևում է, թե ինչ է կատարվում Վրաստանում։
«Ակնհայտ է, որ զարգացող լուրջ ներքաղաքական ճգնաժամը, որին այս երկրին կրկին մղել են իր արևմտյան կուրատորները և այսպես կոչված «բարեկամները», կարող է սպառնալիք դառնալ ողջ անդրկովկասյան տարածաշրջանի կայունության և անվտանգության համար»,- ընդգծել են գերատեսչությունում։
Ինչպես նշել են դիվանագետները, դրա ապացույցն են ցուցարարների կարգախոսները։ Նրանք սկսել են նոր արշավ սկսելու կոչ անել Հարավային Օսիայի և Աբխազիայի դեմ։ ԱԳՆ-ն նշել է, որ երկար տարիներ Արևմուտքն աջակցել է վրացական ընդդիմությանը՝ այն օգտագործելով սեփական շահերի համար։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները «կազմակերպված» են դրսից։
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը և ևս 11 անձ․ մանրամասներ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին,...
Դեպքի վայր պետք է ուղարկվի միջազգային քննչական խումբ․ ֆրանսիացի պատգամավորը՝ ադրբեջանական դիվերսիայի մասին
Դեպքի վայր պետք է ուղարկվի միջազգային քննչական խումբ։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է ֆրանսիացի պատգամավոր Անն Լոուր...
Ադրբեջանի ՊՆ-ն Ռուսաստանին մեղադրել է փաստերը խեղաթյուրելու մեջ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանն, իբր, խեղաթյուրել է փաստերը և «իրականությունը չարտաց...
Արցախի ԱԳՆ հայտարարությունը` Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպման մասին
Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև հանդիպումներ կարող են տեղի ունենալ ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ, նույն վայր...