Չավուշօղլուն և Լավրովը կհանդիպեն
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեվլութ Չավուշօղլուն հանդիպում կանցկացնեն Անթալիայում: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովին։
Ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ները, հղում անելով իրենց աղբյուրներին, հայտնել էին մարտի 11-13-ին Անթալիայում կայանալիք դիվանագիտական համաժողովին Ռուսաստանի ԱԳ նախարարի մասնակցության, ինչպես նաև Աստանայի ձևաչափով Սիրիայի հարցով հանդիպման մասին: Այս հանդիպմանը մասնակցելու հրավեր են ստացել նաև Հայաստանի վարչապետը, ԱԳ նախարարը և այլ պետական գործիչներ, սակայն դեռևս մասնակցելու վերաբերյալ որոշում չկա։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հեռուստաուղերձի ժամանակ հայտարարեց Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հա...
Փաշինյանն ընդունել է Ռուսաստան այցելելու Պուտինի հրավերը. Կրեմլ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստան այցելելու Վլադիմիր Պուտինի հրավերը: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տա...
Ռուսաստանն ու Ադրբեջանը կխորացնեն ռազմական համագործակցությունը
Արդեն հայտնել էինք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են Ռուսաստանի և Ադ...
Ադրբեջանական կողմն է խախտել հրադադարը. Արցախի ՊԲ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ ՊԲ-ի ստորաբաժանումները փետրվարի 23-ին...