44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ զեկույցը կքննարկվի փակ լսումների ընթացքում․ Սիմոնյան
44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ զեկույցը կքննարկվի ոչ թե լիագումար նիստում, այլ փակ լսումների ընթացքում, «Ազատությանը» հայտնել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Տեղի կունենան փակ լսումներ, և փաստաթուղթը կներկայացվի հենց այդ ձևաչափով, քիչ առաջ ենք խորհրդում քննարկել և նման որոշում ընդունել», – նշել է Ալեն Սիմոնյանը։
Նախօրեին Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցն Ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգ ներառելու իրավական հիմք չկա։
Մինչ այդ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ զեկույցը մեկ ամիս առաջ է ուղարկվել ԱԺ նախագահին, և ըստ կանոնակարգ-օրենքի, նա պետք է մեկ ամսվա ընթացքում որոշում կայացներ դրա՝ լիագումար նիստերի օրակարգ մտնելու մասին։
Նմանատիպ հոդվածներ
Լեհաստանը կսահմանափակի երկրի տարածքով ռուս դիվանագետների տեղաշարժը
Լեհաստանում ռուս դիվանագետների համար երկրի ներսում տեղաշարժի սահմանափակումներ կսահմանվեն։ Այս մասին հայտարարել է արտգործ...
ԱՄՆ-ն քննարկում է Հյուսիսային Կորեայի հետ երկխոսությունը վերսկսելու հնարավորությունը. Axios
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է Հյուսիսային Կորեայի ղեկավարության հետ երկխոսության վերսկսման հնարավորու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երկուշաբթի օրվանից բոլորս աշխատանքի ենք․ Նիկոլ Փաշինյան
Կառավարության այս տարվա վերջին նիստն է մեկնարկել: Նիստի սկզբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բոլորին շնորհակալություն հայ...
Թորոսյանի ընկերն, ում նկատմամբ քրգործը կարճվել է, Հրազդանի ԲԿ տնօրենի մրցույթում 3 փուլն էլ անցել է
Այսօր Հրազդան քաղաքի բժշկական կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ է իրականացվել: ArmLur-ի տեղեկությունների համ...