ԱՄՆ-ն քննարկում է Հյուսիսային Կորեայի հետ երկխոսությունը վերսկսելու հնարավորությունը. Axios
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է Հյուսիսային Կորեայի ղեկավարության հետ երկխոսության վերսկսման հնարավորությունը: Այս մասին հաղորդում է Axios-ը ՝ հղում անելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներին: Պարբերականի տվյալներով՝ ամերիկացի պաշտոնյաներն ակտիվորեն խորհրդակցում են ԿԺԴՀ-ի հարցերով փորձագետների հետ և վերլուծում երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ փոխգործակցության տարբեր սցենարներ:
«Վերջին չորս տարիների ընթացքում շատ բան է փոխվել։ Մենք գնահատում, վերլուծում և քննարկում ենք հնարավոր ուղիները, ներառյալ փոխգործակցությունը» - ասել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան:
Ինչպես նշում է Axios- ը, Հյուսիսային Կորեան մտահոգիչ միջուկային առաջընթաց է գրանցել այն բանից հետո, երբ նախագահ Թրամփը և Կիմ Չեն Ընը երկու դրամատիկ, բայց, ի վերջո, ձախողված հանդիպում ունեցան։ Նշվում է, որ Թրամփը պարզ հասկացրել է, որ կցանկանար վերսկսել բանակցությունները Կիմ Չեն Ընի հետ, հնարավոր է՝ դեմ առ դեմ, և նրա ազգային անվտանգության թիմը պատրաստվում է նման սցենարի։
Պարբեարականը, սակայն, պնդում է, որ Հյուսիսային Կորեան ներկայումս համեմատաբար ցածր տեղ է զբաղեցնում Թրամփի առաջնահերթությունների ցանկում, սակայն աշխարհի նորագույն միջուկային տերությունը հազվադեպ է երկար ժամանակով դուրս մնում միջազգային օրակարգից։
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ:«Այսօր մենք հիշում ենք Մեծ եղեռնը և...
Հայտնի է՝ Պուտինն ինչ է առաջարկել ԱՄՆ-ին. FT
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել ԱՄՆ-ին դադարեցնել ուկրաինական հակամարտությունը ներկա ճակատային գծի երկայնքով: Այս...
Իրանը պատրաստ է դրան. Փեզեշքիան
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ միջուկային գործարք կնքել հավասար պայմաններով: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզե...
Նա միակ առաջնորդն է աշխարհում, որը գիտակցում է դա. Լավրով
Մենք շարունակում ենք մեր շփումները ամերիկյան կողմի հետ՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ և կան մի շարք նշաններ...