ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել Իրանի հետ կապված թուրքական ընկերությունների նկատմամբ
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ցուցակագրել է Թուրքիայից, ինչպես նաև մի շարք այլ երկրներից 21 ընկերություն և 17 անհատ, որոնք ներգրավված են իրանական ռազմարդյունաբերական համալիրի միջազգային մատակարարման շղթաներում։ Սահմանափակումները վերաբերում են Իրանի, Չինաստանի, Հոնկոնգի, Գերմանիայի, Պորտուգալիայի և Ուրուգվայի այն կազմակերպություններին և միջնորդներին, որոնք ներգրավված են բալիստիկ հրթիռների, հակաօդային պաշտպանության համակարգերի, ուղղաթիռների և ռազմական ինքնաթիռների տեխնոլոգիաների մատակարարման մեջ։
Վաշինգտոնը ընդգծել է, որ այս ցանցերը «սպառնում են ամերիկացի զինծառայողներին, նավերին և քաղաքացիական անձանց»։ Ցուցակագրված ընկերությունների և անհատների բոլոր ակտիվները արգելափակված են ԱՄՆ-ում, և նրանց հետ գործարքները արգելված են։ Պատժամիջոցների խախտումը ենթադրում է քաղաքացիական և քրեական պատժամիջոցներ, այդ թվում՝ երկրորդական պատժամիջոցներ օտարերկրյա ֆինանսական հաստատությունների համար։
Նմանատիպ հոդվածներ
Ալիևի ռեժիմի քարոզչությունը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը. Տիգրան Բալայան
«Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմի քարոզչությունն ապարդյուն փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը»,-գրել է Բելգիայում ՀՀ դե...
Նեթանյահուի կնոջ դեմ դատական հայց է ներկայացվել
Իսրայելում վարչապետի աշխատակազմի բուֆետի աշխատակիցը դիմել է Երուսաղեմի աշխատանքի հարցերով դատարան՝ պնդելով, որ ապօրինի է...
Լավրովը և Ալիևը հանդիպել են
Աշխատանքային այցով Բաքու ժամանած Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի...
Արարատ Միրզոյանը` հայ–ռուսական հարաբերությունների մասին
Հայաստան–Ռուսաստան հարաբերություններում որոշակի խնդիրներ կան, բայց այդ հարցերի շուրջ երկխոսություն է ընթանում։ Այս հայտա...