Արարատ Միրզոյանը` հայ–ռուսական հարաբերությունների մասին
Հայաստան–Ռուսաստան հարաբերություններում որոշակի խնդիրներ կան, բայց այդ հարցերի շուրջ երկխոսություն է ընթանում։ Այս հայտարարությունն արել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը «Al-Jazeera»-ին տված հարցազրույցում։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Որոշակի խնդիրներ և հարցեր հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում, և, այո՛, մենք ունենք երկխոսություն այդ հարցերի շուրջ։ Դրանց մեջ կան հարցեր, որոնց շուրջ պետք է լիակատար և փոխըմբռնում, բայց ես կարծում եմ, որ այդպիսի խնդիրներ բոլոր հարաբերություններում կան»,– ասել է Միրզոյանը:
Լրագրողը հարցրել է` արդյոք Երևանը վերանայո՞ւմ է իր հարաբերությունները, դաշինքները, պատկանելիությունը տարածաշրջանային կամ միջազգային որոշակի ձևաչափերին, արդյոք Հայաստանի օրակարգո՞ւմ է Եվրոպական միությանը և ՆԱՏՕ-ին անդամակցելը:
«Վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են եղել ՀՀ ինքնիշխան տարածք, և մենք ՀԱՊԿ անդամ ենք, որի առաքելությունն է պաշտպանել անդամ երկրների ինքնիշխան տարածքները և սահմանները: Այսպիսով, երբ այդ ներխուժումները տեղի ունեցան, մենք չտեսանք պատշաճ գործողություն այն կազմակերպության կողմից, որին մենք անդամակցում ենք: Պատշաճ արձագանքի բացակայությունը հարցեր առաջացրեց հայ հասարակության մեջ, և մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի։ Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որպեսզի բոլոր մեխանիզմները, որոնք սահմանված են, գործեն, և դրա անհրաժեշտությունը կա»,- պատասխանել է արտգործնախարարը։
Նմանատիպ հոդվածներ
Ո՞վ էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը․ Civilnet
Civilnet-ը գրում է․ «Տավուշի Կիրանց բնակավայրի՝ դեպի Վրաստան տանող ճանապարհին ապրիլի 26-ի երեկոյան թեժ իրավիճակ էր ստեղծ...
ՔԿ-ից՝ Կիրանցում զինծառայողների նկատմամբ բռնության, սպառնալիքի վերաբերյալ տեղեկությունների մասին
«Հրապարակ» թերթի հրապարակումն այն մասին, թե իբր Տավուշի մարզի Կիրանց բնակավայում ակցիա իրականացնողներին այցելած ՀՀ ԶՈՒ մ...
Սահմանի նոր նկարագրություն է արվում՝ իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա. Արսեն Թորոսյան
«Իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա սահմանի նոր նկարագրություն է արվում», - «Ազատության» հետ հարցազրույցում տեղե...
Պատրաստ ենք ապաշրջափակել բոլոր տրանսպորտային ենթակառուցվածքները Ադրբեջանի, Թուրքիայի հետ․ Միրզոյան
«Al-Jazeera»-ին տված հարցազրույցում անդրադառնալով տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման հ...