ԱՄՆ-ն Կատարի վրա հարձակումը կհամարի իր անվտանգության սպառնալիք
Միացյալ Նահանգների քաղաքականությունն է երաշխավորել Կատարի պետության անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը արտաքին հարձակումներից։ Երաշիքների մասին նշված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած գործադիր հրամանագրում։
«Միացյալ Նահանգները Կատարի պետության տարածքի, ինքնիշխանության կամ կարևորագույն ենթակառուցվածքների վրա ցանկացած զինված հարձակում կհամարի սպառնալիք Միացյալ Նահանգների խաղաղությանն ու անվտանգությանը։
Նման հարձակման դեպքում Միացյալ Նահանգները կձեռնարկի բոլոր օրինական և համապատասխան, ներառյալ՝ դիվանագիտական, տնտեսական և, անհրաժեշտության դեպքում, ռազմական միջոցները, Միացյալ Նահանգների և Կատարի շահերը պաշտպանելու և խաղաղությունն ու կայունությունը վերականգնելու համար»,- ասված է գործադիր հրամանագրում։
Նմանատիպ հոդվածներ
Ռուբեն Վարդանյանը` Ալիևի հայտարարության մասին
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները։ Ֆեյսբուքյան էջում նա...
Նեթանյահուն բացել է խաղաքարտերը․ Իսրայելը միայն մեկ դեպքում կհարվածի Իրանին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների ժամանակ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ հրեական պետութ...
Արցախի ԱԺ նախագահը կոչ է անում ցուցաբերել զգոնություն և զսպվածություն
Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը հանդես է եկել հայտարարությամբ։ «Լինելով Արցախի Հանրապետության քաղաքացի և Ազգային...
«Բոլոր պաղեստինցիներին պատժելը սխալ է». Բորել
Ոչ բոլոր պաղեստինցիներն են ահաբեկիչներ, ուստի նրանց պատժելն առանց բացառության «անարդար և անարդյունավետ կլինի»: Այս մասին...