Ժողովուրդն այլևս քեզ մանդատ չի տալու․ Սաղաթելյանը՝ Փաշինյանին
Փաշինյանը Ստրասբուրգում անամոթաբար հայտարարում է՝ կատարել է 2021-ին տրված խոստումները և հույս ունի, որ 2026-ին կստանա ժողովրդի մանդատը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։
«Իսկ ի՞նչ տեղի ունեցավ 2021-ին. գործող իշխանությունը, ժողովրդին խոստանալով Հադրութի և Շուշիի դեօկուպացիա, Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանություն, Ցեղասպանության միջազգային ճանաչման հետապնդում, գործի դնելով վարչական ողջ ռեսուրսը, խաբեց, վերարտադրվեց ու արեց ամբողջությամբ հակառակը:
Հիմա նոր մանդատ ես ուզում, որ ի՞նչ անես։ Ինչու՞ պիտի այն քեզ տա ժողովուրդը։ Մանդատ ես ուզում, որ հիմա էլ Տիգրանաշե՞նը տաս, թե՞, ըստ քո հայտարարության, ՀՀ-ի տիրապետության տակ գտնվող «ադրբեջանական տարածքները» հանձնես։ Ու վերջում էլ փոխես Սահմանադրությունը և ՀՀ-ն վերածես թուրքական պրոտեկտորատի։ Մանդատ ես ուզում, որ ՀՀ-ում վերջնական բռնապետություն հաստատե՞ս, թե՞ սերունդների պարտքը եռապատկես:
Վստահ եմ՝ ժողովուրդը ամեն ինչ լավ հասկացել է արդեն և այլևս քեզ մանդատ չի տալու, որովհետև, ինչպես հայտնի արտահայությամբ է ասված, կարելի է մի ողջ ժամանակ խաբել ժողովրդի մի մասին, կարելի է որոշ ժամանակ խաբել ամբողջ ժողովրդին, բայց անհնար է մշտապես խաբել ամբողջ ժողովրդին»։
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել․ մանրամասներ
Իսրայելի ազգային անվտանգության նախարար Բեն Գվիրը հայտարարել է պաշտոնից հրաժարվելու մասին՝ ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի ու Գազայո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բացի 18,5 միլիոն դոլարից Ալեքսանդր Սարգսյանից գանձվել նաև 11,5 միլիոն դոլար․ Վանեցյան
«Ալեքսանդր Սարգսյանի կողմից պետությանը փոխանցվել է 18,5 միլիոն դոլար, իսկ այն մնացած 11,5 միլիոն դոլարը եղել են հարկային...
«Կարևոր է, որ ԼՂ-ի բնակիչները կարողանան ինքնուրույն որոշում կայացնել». Միլլեր
Լեռնային Ղարաբաղի բնակիչները պետք է հնարավորություն ունենան անարգել հեռանալու տարածաշրջանից, իսկ ցանկության դեպքում` վեր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչի դու չես զոհվել․ միջադեպ՝ Փաշինյանի և քաղաքացու միջև
Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը քարոզարշավի ժամանակ մոտեցել է Նիկոլ Փաշինյանին։Նա Լեռնային Ղարա...