«Թուրքական ավիաուղիները» հայտարարել է դեպի Հայաստան նոր չվերթների մասին
«Թուրքական ավիաուղիները» հայտարարել է դեպի Ռումինիայի Տիմիշոարա և Հայաստանի մայրաքաղաք Երևան կանոնավոր չվերթներ սկսելու որոշման մասին, տեղեկացնում է Turkiye today-ը։
Ավիաընկերությունն իր որոշման մասին հայտարարել է Թուրքական հանրային բացահայտման հարթակի (KAP) միջոցով՝ նշելով. «Մեր գործընկերության տնօրենների խորհուրդը որոշել է կանոնավոր չվերթեր սկսել դեպի Ռումինիայի Տիմիշոարա և Հայաստանի մայրաքաղաք Երևան՝ ենթակառուցվածքների առկայության և շուկայական պայմաններին համապատասխանության պայմանով»։
Երթուղու մասին հայտարարությունը հետևել է քայլին, երբ «Թուրքական ավիաուղիներն» իրականացնում է իր ռազմավարական աճի ծրագիրը՝ կատարելով Boeing ինքնաթիռների խոշոր պատվեր։ Սեպտեմբերի 26-ին ելույթ ունենալով՝ THY-ի խորհրդի և գործադիր կոմիտեի նախագահ, պրոֆեսոր Ահմեթ Բոլաթը շեշտել էր ավիապարկի ընդլայնման կարևորությունը։
Ներկայումս «Թուրքական ավիաուղիներ»-ը շահագործում է ավելի քան 200 Boeing ինքնաթիռ, այդ թվում՝ 787-9, 777, 737 MAX, Next Generation 737 և 777 Cargo մոդելները։
Նմանատիպ հոդվածներ
Covid-ով պայմանավորված տնտեսական ճգնաժամի ֆոնին կան նաեւ լավ լուրեր. Փաշինյան
Covid-ով պայմանավորված տնտեսական ճգնաժամի ֆոնին կան նաեւ լավ լուրեր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մենակ խաղաղություն ենք ցանկանում». Այգեպարում շինարարական եռուզեռ է
Հուլիսյան իրադարձություններից հետո հրետակոծությունից տուժած սահմանամերձ գյուղերի վնասը վերականգնելու համար ՀՀ կառավարութ...
ԱՄՆ-ում պատվաստված անձիք դիմակ պետք է կրեն
ԱՄՆ-ում վերադարձնում են դիմակի պարտադիր կրման ռեժիմը պատվաստված անձանց համար։ Համապատասխան սահմանափակումը վերաբերում է վ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուս զինվորին ծաղրած և ՌԴ-ից արտաքսված բլոգերը ժամանակավորապես Երևանում է
Բլոգեր Նեկոգլայը (իսկական անունը՝ Նիկոլայ Լեբեդև) արտաքսվել է Ռուսաստանից՝ միգրացիոն ռեժիմը խախտելու համար։ «...