Ուկրաինայի պատերազմը նաև մեր պատերազմն է. Տուսկ
Ուկրաինայում պատերազմը նաև մեր պատերազմն է, հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։
«Ես ուզում եմ, որ Լեհաստանում ապրող իմ հայրենակիցները լսեն այս խոսքերը. այս պատերազմը նաև մեր պատերազմն է։ Անկախ նրանից, թե դա ինչ-որ մեկին դուր է գալիս, թե ոչ», - ասել է նա։
Լեհաստանի կառավարության ղեկավարի խոսքով՝ ուկրաինական հակամարտությունը Լեհաստանի պատերազմն է, որը հիմնված է Վարշավայի հիմնարար շահերի վրա։
Նա նաև նշել է, որ շատ երկրներում հասարակության որոշ շերտեր անհրաժեշտություն չեն տեսնում միջամտել Ուկրաինայում տեղի ունեցողին, չնայած այն հանգամանքին, որ խոսքը արևմտյան քաղաքակրթության գոյատևման մասին է։
Ավելի վաղ Տուսկը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի դեմ կոշտ հայտարարությունների հետևում թաքնված է Վաշինգտոնի ներգրավվածությունը Ուկրաինայի հակամարտությանը նվազեցնելու ցանկությունը։ Նա նաև ընդգծել է, որ ճշմարտությունն ավելի լավ է, քան պատրանքները։






























