Սպիտակ տունը հրապարակել է Գազայի հատվածում իրավիճակի կարգավորման 21 կետից բաղկացած ծրագիր
Սպիտակ տունը հրապարակել է Գազայի հատվածում իրավիճակի կարգավորման 21 կետից բաղկացած ծրագիր, որը նախատեսում է ժամանակավոր միջազգային վարչակազմի ստեղծում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերի մասնակցությամբ մշակված փաստաթուղթը ներառում է հետևյալ հիմնական դրույթները՝
Անհապաղ հրադադար և մնացած բոլոր պատանդների ազատ արձակում։
Իսրայելական զորքերի աստիճանական դուրսբերում Գազայի հատվածից։
Գազայի հատվածի ապառազմականացում և ՀԱՄԱՍ-ի ու Իսլամական Ջիհադի զինաթափում։
Ժամանակավոր միջազգային վարչակազմի ստեղծում, որը հայտնի է որպես Գազայի միջազգային անցումային մարմին (GITA), որի ծրագիրը հնարավոր է ղեկավարի Թոնի Բլեերը։
Գազայի ենթակառուցվածքների վերականգնում հինգ տարվա ընթացքում՝ միջազգային և արաբ գործընկերների մասնակցությամբ։
Ծրագիրը նախատեսում է ապագայում պաղեստինյան պետության ստեղծման հնարավորություն, ինչը վիճահարույց է իսրայելցի առաջնորդների շրջանում։
Առաջարկը ներառում է նաև միջազգային կայունացման կառույցի ստեղծում, որը կհսկի Գազայի անվտանգությունը և կուսուցանի պաղեստինյան ոստիկանությանը։
Եթե ՀԱՄԱՍը հրաժարվի կատարել պլանի պայմանները, դրա իրականացումը կշարունակվի Համասի գործունեությունից զերծ տարածքներում։
Պլանը նախագահ Թրամփը ներկայացրել է արաբական և մուսուլմանական երկրներին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի ընթացքում։
Նմանատիպ հոդվածներ
Գլոբալ առումով «Առինջ մոլ»-ի գործունեությունը կասեցված չէ. Իվետա Տոնոյան
Նախօրեին քննչական գործողություններ են կատարվել «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում, կապարակնքվել է 10-15 տաղավար: Այս մասին լր...
Զախարովան կանխատեսել է Երրորդ համաշխարհային պատերազմի անխուսափելի բռնկում
Ուկրաինան մտադիր է իր սադրանքներն օգտագործել Եվրոպայում լայնածավալ կոտորած հրահրելու համար։ Այս մասին «Իզվեստիա»-ին հայտ...
ՀՀ արտգործնախարարությունը՝ Բայդենի հայտարարության մասին
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ ողջունելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանութ...
Խնդրում ենք, որպեսզի մինչև Ամանոր թույլատրի փողոցային առևտուրը․ բողոքի ակցիա
Դավթաշեն վարչական շրջանի առևտրականները Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի հետ Կառավարության շենքի դիմաց են...