Քաղաքականություն

ՊՆ պաշտոնյաները մեղադրվում են հափշտակության և պաշտոնեական կեղծիքի համար. նախաքննությունն ավարտվել է

Vika B. 17 դիտում
ՊՆ պաշտոնյաները մեղադրվում են հափշտակության և պաշտոնեական կեղծիքի համար. նախաքննությունն ավարտվել է

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի ավտոմոբիլային և ՀՀՍ ծառայությունների պետի պաշտոնը զբաղեցրած անձը, ծառայողական լիազորություններն օգտագործելով, վաշտի հրամանատարի և մի շարք այլ անձանց օժանդակությամբ, 2024 թվականի հունվարից 2025 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու միջոցով հափշտակել է փաստացի իր տնօրինմանը հանձնված 1130 լիտր բենզինային վառելիքի կտրոնները: Այս մասին NEWS.am–ին հայտնել են հակակոռուպցիոն կոմիտեից:


Պարզվել է, որ վերը նշված ժամանակահատվածում կայազորային տարբեր հոսպիտալներ գործուղումների տեղափոխվող բուժանձնակազմին ծառայողական ավտոմեքենաներ հատկացնելու փոխարեն հիշյալ պաշտոնատար անձը, չմերժելով որոշ գործուղումների անձնական ավտոմեքենաներով մեկնելու վերաբերյալ բժիշկների խնդրանքը, իր ենթակայության ներքո գտնվող ծառայողներին հանձնարարել է բենզինային վառելիքի կտրոններ ստանալու և իրեն փոխանցելու նպատակով կազմել համապատասխան ուղեգրեր:


Նշված հանձնարարությունը կատարելու համար վաշտի հրամանատարը կազմել է կայազորային տարբեր հոսպիտալներ մեկնելու վերաբերյալ ուղեգրեր և դրանք փոխանցել վարորդներին, ովքեր փաստացի չիրականացված երթուղիների և այլ տվյալների վերաբերյալ դրանցում մտցրել են կեղծ տեղեկություններ, այնուհետև նույն ուղեգրերի հիման վրա ստացված բենզինային և դիզելային վառելիքի կտրոնները փոխանցել ՊՆ պաշտոնյանին ու վաշտի հրամանատարին:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250