
Սպանության մեջ կասկածվողի ընտանիքի, իշխանությունների ու քրեական հեղինակության կապի մասին. ՆԳՆ խոսնակ

ՆԳՆ մամլո խոսնակ Նարեկ Սարգսյանն այսօր ներկայացնելով սեպտեմբերի 23-ին Վալոդյա Գրիգորյանի սպանության բացահայտմանն ուղղված աշխատանքների շրջանակում անդրադարձել է մամուլում առկա հրապարակումներին, ըստ որոնց՝ կասկածյալների կլանը սերտ կապերի մեջ է եղել թե իշխանության, թե քրեական հեղինակությունների հետ, մասնավորապես, լուսանկարներ են հրապարակվում, որտեղ կասկածյալի հորաքրոջ որդին՝ Մհեր Ախտոյանը ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի և հայտնի քրեական հեղինակության Չաղ Ռուստամի հետ է։
Սարգսյանն ասաց, որ քննարկվել են առաջ քաշված գրեթե բոլոր վարկածները.
«Մենք բացառելով ենք հասել այն պնդման, որ սպանությունը քաղաքական չէ, այլ միջանձնային հարաբերությունների հետրանք է՝ վենդետա է։ Միաժամանակ ասեմ, որ բաժնում ստեղծված օպերատիվ խումբը 24 ժամկա կապի մեջ է եղել համայնքապետի ընտանիքի հետ, ցանկացած առաջ քաշված վարկած, հնարավոր տեղեկատվությունը շատ արագ ճշտվել է և պարզաբանվել»,-ասաց Սարգսյանը։