Իրանը հետ է կանչել իր դեսպաններին Գերմանիայից, Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից
Իրանը հետ է կանչել իր դեսպաններին Գերմանիայից, Ֆրանսիայից և Միացյալ Թագավորությունից՝ Թեհրանում խորհրդակցությունների համար։ Գրում է Mehr-ը, այդ քայլը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ եվրոպական երեք երկրները փորձել են կիրառել արագ արձագանքման մեխանիզմը՝ վերականգնելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախկինում չեղարկված պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Անվտանգության խորհրդում ունեցած ելույթում հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի նախաձեռնությունները անվավեր են և իրավական ուժ չունեն։ Նրա խոսքով՝ այդ քայլերը դիտարկվում են որպես անպատասխանատու և հակասում են 2015 թվականի միջուկային համաձայնագրի տրամաբանությանը։
Ավելի վաղ Անվտանգության խորհրդում կայացած քվեարկությունից հետո Արաղչին ընդգծել էր, որ Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման փորձերը չեն կարող հաջողություն ունենալ, քանի որ դրանք հիմնված չեն իրավական հիմքի վրա։
Նմանատիպ հոդվածներ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նորանշանակ արտգործնախարարի հետ
Հունիսի 7-ին կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի արտաքին գործերի նորանշանակ նախարար...
Քիչ առաջ Գեղարքունիքում հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հրապարակեց խոստացված ձայնագրությունը. Աշոտյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է` Հասարակությունը սպասում է այսօր խոստացած բացահայտումներին: Անցավ Ս...
Զելենսկին վատ լուր է ստացել. ԶԼՄ
Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին դժվար թե կարողանա ապագայում հույս դնել Եվրոպայի վրա՝ որպես անվտանգության երաշխավո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են Թուրքիայի քաղաքացիները դիմավորում Քըլըչդարօղլուին
Թուրքիայի նախագահի թեկնածու` Քեմալ Քըլըչդարօղլուն նույնպես քվեարկել է նախագահական ընտրություններում: Այս մասին հայտնում...