Սա ճիշտ դեղամիջոց է․ Ուիթքոֆը՝ Իրանի դեմ հնարավոր պատժամիջոցների սահմանման մասին
ԱՄՆ-ի նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ Վաշինգտոնը շարունակում է երկխոսությունը Իրանի հետ՝ Թեհրանի դեմ պատժամիջոցների ռեժիմի հնարավոր վերսկսման պայմաններում։
«Մենք բանակցություններ ենք վարում Իրանի հետ։ Մենք խոսում ենք բոլորի հետ, ինչպես և պետք է լինի։ Այսպիսին է մեր աշխատանքը՝ խնդիրները լուծել դիվանագիտական ճանապարհով»,- ասել է Սթիվ Ուիթքոֆը։
Ուիթքոֆը հավելել է, որ ԱՄՆ-ն կցանկանար մշտական լուծում գտնել և համաձայնության գալ պատժամիջոցների վերականգնման հարցի շուրջ, իսկ եթե չկարողանան, ապա պատժամիջոցները կմնան այնպիսին, ինչպիսին պետք է լինեն։
«Սա ճիշտ դեղամիջոց է այն բանի դեմ, ինչ տեղի է ունենում», - ընդգծել է հատուկ բանագնացը։
Ուիթքոֆը նշել է, որ ԱՄՆ-ն չի ցանկանում վնաս պատճառել իրանցիներին, սակայն Իրանը դժվարին վիճակում է, քանի որ «եվրաեռյակը» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) նախաձեռնել է պատժամիջոցների վերսկսման մեխանիզմի գործարկումը՝ Իրանի միջուկային խնդրի շուրջ 2015 թվականի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին համապատասխան։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանցի բիզնեսմենի զարմիկը աչքի է ընկել ստելու իրենց բնավորությամբ. Ռուբինյանը` Կարապետյանին
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է Փաշինյանին 2026 թվականի ընտրություններում։ Մնում...
Ով կհաղթի ռուս-ուկրաինական պատերազմում. Բայեդնի հայտարարությունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վլադիմիր Զելենսկու հետ Սպիտակ տանը հանդիպումից առաջ հայտարարել է, որ Ռուսաստանը չի հաղթի Ուկրաինա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կյանքիս վտանգ էր սպառնում, քաղաքական ապաստան եմ խնդրել». Նաիրա Հայրապետյանը հեռացել է ՀՀ-ից
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Հայրապետյանը հայտնել է, որ հեռացել է ՀՀ-ից՝ իր կյանքին սպառնացո...
Երևանն ու Կիևը քննարկել են քաղաքական և տնտեսական կապերի ընդլայնումը
ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Կիև կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության նախարարի տեղակա...