Միքայել սրբազանին մինչև ընտրություններ կպահեն փակի տակ. Արա Զոհրաբյան
Միքայել Սրբազանի նկատմամբ մեղադրական վերդիկտը ոչ թե ես եմ կանխատեսել, այլ դատավորի գործողությունները։ Այս մասին, այսօր դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշել է Միքայել Սրբազանի պաշտպաններից Արա Զոհրաբյանը։
«Մենք այստեղ հրապարակային տեսանք, թե դատավորը ինչ կոպիտ սխալներ է թույլ տալիս ու ինչպես է ջանքեր գործադրում, որ գործը հասցնի այս տրամաբանական կետին։
Հաջորդ երկուշաբթի լինելու են լրացուցիչ դատալսումներ, որի ժամանակ քննարկվելու է պատիժ կիրառելու հարցը։ Այստեղ արդեն պետք է մեղադրողը պատժի տեսակ և չափի մասին միջնորդություններ ներկայացնի։ Մենք կանխատեսում ենք, որ ազատազրկման հետ կապված պատիժ են միջնորդելու, դատարանն էլ այնպիսի չափով ազատազրկում է տալու, որ Միքայել Սրբազանին մինչև ընտրություններ պահեն փակի տակ։ Սա պարզից էլ պարզ է, կարծում եմ։
Եթե մարդը կոչ չի արել ու ասում են՝ դու արել ես քրեորեն արգելված կոչ։ Կոչը անում են կամ ներկայով, կամ ապագայով։ Չես կարող կոչը անցյալով անես։ Իսկ Սրբազանը խոսել է անցյալի մասին։ Այս պարագայում, երբ ակնհայտ անմեղ մարդուն մեղավոր են ճանաչում, չի կարելի սպասել արդարադատություն այս դատավորից։ Երբ դատավորը սկսեց խոսել երերուն ձայնով, ակնհայտ է, որ մեղադրական վերդիկտն է կայացնելու»,–ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը մտադիր չէ հարձակվել Սյունիքի վրա․ Հաջիև
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը «Político»-ին ասել է, որ Ադրբեջանը մտադիր չէ գնալ ռազմական լուծման և հարձակվել...
Ուկրաինացի փախստականները կարող են մնալ առանց բնակարանի և աշխատանքի
Բրիտանիայում ուկրաինացի փախստականները կարող են մնալ առանց բնակարանի և աշխատանքի: Այս մասին գրել NEXTA-ն: Հազարավոր մարդի...
«Այս պատերազմը երկար կտևի»․ Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը երկար կտևի և կոչ է արել նախապատրաստվել Եվ...
ՀԱՊԿ-ը չի կարողացել ՀՀ-ի դեմ ագրեսիային արձագանքել արդյունավետ և օպերատիվ․ Սիմոնյանը՝ Վոլոդինին
Եռօրյա պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 10-ին հյուր...