
Մեդվեդևը հեգնանքով է արձագանքել Թրամփի հայտարարություններին

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխքարտուղար Դմիտրի Մեդվեդևը իր տելեգրամի էջում կտրուկ է արձագանքել Նյու Յորքում ԱՄՆ նախագահի Դոնալդ Թրամփի վերջին հայտարարություններին։
Մեդվեդևը գրել է, որ Թրամփը «հայտնվել է այլ իրականությունում»՝ ներկայացնելով «պատկերավոր նկար» այն մասին, թե ինչպես է Ռուսաստանը թուլացել, իսկ Ուկրաինան՝ հասել հաղթանակի։
«Թրամփը կրկին հայտնվել է այլընտրանքային իրականության մեջ և խոսում է, թե ինչքան թույլ է ՌԴ-ն։ Ես կասկած չունեմ, որ նա կվերադառնա։ Նա միշտ վերադառնում է։ Հավանաբար, մի քանի օրից Մասկի հետ կթռչի Մարս, որին նա ներել է։ Կամ կանի ինչ-որ այլ շատ կարևոր բան, որը թույլ կտա նրան հավակնել Նոբելյան մրցանակի»,- գրել է նա։
Ռուս պաշտոնյան սարկազմով նշել է, որ Թրամփի «այլընտրանքային իրականությունում» Կիևը արդեն վերականգնել է նախկին սահմանները, Ռուսաստանի տնտեսությունը փլուզվել է, իսկ ուկրաինական տնտեսությունը աճում է սեփական ռեսուրսների հաշվին։