Իրանը երբեք ծնկի չի գա ագրեսորի առջև. Փեզեշքիան

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ ունենալով՝ Իրանի նախագահը կրկին հայտարարել է, որ Թեհրանը երբեք չի ձգտել միջուկային զենք ձեռք բերել և անօրինական է անվանել «Եվրաեռյակի» որոշումը՝ վերականգնելու հանրապետության դեմ միջազգային պատժամիջոցները։


«Թեհրանի դեմ ագրեսիան հարված է Մերձավոր Արևելքի կայունությանը։ Անվտանգությունն ապահովվում է ոչ թե ուժով, այլ փոխադարձ հարգանքով. երկրները պետք է լսեն միմյանց։


Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածները իրանական օբյեկտներին տեղի են ունեցել դիվանագիտական բանակցությունների ընթացքում՝ խաթարելով տարածաշրջանում կայունություն ստեղծելու ջանքերը։


Իրանը տարիներ շարունակ զարգացրել է իր ներուժը ոչ թե ցեղասպանության կամ երեխաների սովամահության միջոցով, այլ բոլոր ազգերի հետ համագործակցելով»,- հայտարարել է ՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: 

Քաղաքականություն