
Թեհրանն անօրինական է համարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած որոշումը

Թեհրանն անօրինական է համարում Իրանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած որոշումը։ Այս մասին ասվում է Իրանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
«Եվրաեռյակի» այսօրվա քայլը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում անօրինական է, չարդարացված և սադրիչ, ինչպես նաև մեծապես խաթարում է ընթացիկ դիվանագիտական ջանքերը»,-ասվում է հայտարարության մեջ։
Արտաքին քաղաքական գերատեսչությունում նշել են, որ Թեհրանն իրեն պատասխանելու իրավունք է վերապահում:
Իրանը կարծում է, որ երկրի դեմ միջազգային պատժամիջոցների վերականգնման դեպքում հետևանքների պատասխանատվությունն ընկնելու է ԱՄՆ-ի և եվրոպական երեք երկրների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի վրա, որոնք նախաձեռնել են պատժամիջոցների վերականգնման գործընթացը:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մերժել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների ռեժիմը չվերսկսելու մասին բանաձևը: Բանաձևին կողմ են արտահայտվել Ռուսաստանը, ՉԺՀ-ն, Ալժիրը և Պակիստանը: Դեմ են արտահայտվել ՄԱԿ-ի ԱԽ-ի ինը անդամներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երկու անդամներ ձեռնպահ են մնացել։ Այսպիսով, անվտանգության խորհրդի կողմից ընդունված նախորդ բանաձևերով նախատեսված պատժամիջոցների գործողությունը վերսկսվում է։