Քաղաքականություն

Արցախի հարցը չի կարող փակվել․ Սամվել Շահրամանյան

Արցախի հարցը չի կարող փակվել․ Սամվել Շահրամանյան
Արցախ վերադարձի հարցը միայն արցախցիների հարցը չէ, այլ հայկական հարց է և ակնկալում ենք, որ դրա շուրջ կունենանք կոնսենսուս, որն այս պահին, ցավոք, չկա։ Այս մասին Եռաբլուրում ասել է Արցախի նախկին…

Արցախ վերադարձի հարցը միայն արցախցիների հարցը չէ, այլ հայկական հարց է և ակնկալում ենք, որ դրա շուրջ կունենանք կոնսենսուս, որն այս պահին, ցավոք, չկա։ Այս մասին Եռաբլուրում ասել է Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյան։ 


«Արցախի հարցը չի կարող փակվել, քանի դեռ արցախցին զրկված է իր հայրենիքից, իր գերեզմաններից, սրբություններից։ Մենք համարում ենք, որ վաղ թե ուշ այս ամենը համապատասխան գնահատական ստանա»,-ասել է նա։


Անդրադառնալով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գերեվարության հարցին` նա նշել է, որ ՀՀ իշխանություններն իր հետ չեն հանդիպել ու քննարկում չեն ունեցել։

«Բռնի տեղահանումից հետո հարց ենք բարձրացրել 2023թ․ ագրեսիայի հետևանքով զոհված, Ստեփանակերտի եղբայրական գերեզմաններում և շրջաններում հուղարկավորված շուրջ 66 անձանց աճյուններն արտաշիրիմելու և «Եռաբլուրում» վերահուղարկավորելու համար»,-ասել է Սամվել Շահրամանյանը։ 


Նրա խոսքով՝ հարցը դեռ 2 տարի առաջ քննարկվել է թե՛ ՀՀ իշխանությունների, թե՛ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, նախնական համաձայնություն ստացել են, սակայն մինչ օրս գործընթացը տեղի չի ունեցել։


Նմանատիպ հոդվածներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքապետի պահվածքը ամոթալի էր, վիրավորական. Աբու Դաբիի թագաժառանգի ներկայացուցիչները ուշագրավ մանրամասներ են հայտնում

Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանում խոշոր ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող Աբու Դաբիի թ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250