Լուկաշենկոն և Մակրոնը քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը
Բելառուսի եւ Ֆրանսիայի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը կայացել է երեկ երեկոյան: Այս մասին «БЕЛТА»-ին հայտնել են Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունից։
Շուրջ մեկ ժամ եւ քսան րոպե տեւած զրույցի բոլոր հարցերը վերաբերել են ռուս-ուկրաինական հակամարտությանը։ Կողմերը քննարկել են Բելառուսի դիրքորոշումը եւ այդ հակամարտության մեջ ներգրավվածությունը։
Քննարկվել է Եվրոպայի ապագայի եւ այդ աշխարհակարգում Բելառուսի տեղի թեման, խոսվել է նաեւ Բելառուսի եւ Ռուսաստանի փոխհարաբերությունների մասին։
Եվս մեկ թեմա վերաբերում էր սպառազինությանը, այդ թվում՝ խոսքը գնում էր միջուկային զենքի եւ Բելառուսում դրա հնարավոր տեղակայման մասին։
Այս հարցին ի պատասխան Բելառուսի նախագահը նշել է, որ դա «ֆեյք է» եւ որ «եթե Բելառուսի ժողովրդին չխեղդեն, ոչ միայն միջուկային, այլեւ սովորական զենքի մասին խոսք լինել չի կարող»։
Խաղաղության բանակցությունների հարցի քննարկման կտրվածքով Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է իր դիրքորոշումը՝ «ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում՝ Բելառուսում»։
Ֆրանսիայի նախագահը զրույցի ժամանակ հատուկ ընդգծել է իր հարգանքը բելառուս ժողովրդի նկատմամբ։
Պետությունների ղեկավարները պայմանավորվել են մոտ ժամանակներս շփումների մասին։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինայի ԱԳՆ-ն հերքել է, որ Կիևը ՌԴ-ի հետ բանակցություններում կներկայացնի Տոչիցկին և դրանք կլինեն Գոմելում
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հերքել է, որ Ուկրաինայի պատվիրակությունը ՌԴ-ի հետ բանակցություններում ներկայա...
Զելենսկին չի մասնակցի Գոմելում ՌԴ-ի հետ բանակցություններին․ մամուլի խոսնակը հաստատում է
Զելենսկու մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը հաստատել է Ուկրաինայի պաշտոնական դիրքորոշումն այն մասին, որ նա չի մասնակցի...
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններն ավարտվեցին
Գոմելի մարզում ընթացող ռուս-ուկրաինական բանակցություններն ավարտվել են, հայտնում է Sputnik Բելառուսը։ Հանդիպումն անց...
Վլադիմիր Զելենսկին լքել է Ուկրաինան. Պետդումայի խոսնակը` նրա գտնվելու վայրի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լքել է երկիրը, այժմ գտնվում է Լեհաստանում։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին թելեգրամյա...