Կլաարը՝ Ռուբինյան–Քըլըչ հանդիպման մասին
Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կարևորել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը: Նա գրառում է արել X սոցիալական ցանցում:
«Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը և կապերի վերականգնումը կարևոր տարրեր են ավելի կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի համար»,- գրել է Կլաարը:
Հիշեցնենք` Ռուբեն Ռուբինյնի և Սերդար Քըլըչի 5-րդ հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 30-ին Մարգարա-Ալիջան սահմանային հատվածում։ Հայաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Երևանն ու Անկարան պայմանավորվել են գնահատել տեխնիկական կարիքները, որոնք թույլ կտան գործարկել Ախուրիկ-Աքյակա երկաթուղային սահմանային անցումը, ինչպես նաև փոխադարձաբար հեշտացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական/պաշտոնական անձնագրեր ունեցողների համար: Նրանք կարևորել են առանց որևէ նախապայմանի երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացի շարունակումը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր լայնամասշտաբ ռազմական էսկալացիայի վերաբերյալ «Fitch»-ի կանխատեսումը
Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական էսկալացիա չի սպասվում։ Այս կանխատեսումը ներկայացրել է «Fitch» վարկանիշա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանն ավերել է Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան դպարոցին կից կանգնեցված հուշաղբյուրը
Monument Watch-ն ահազանգում է․Ադրբեջանը ավերել է (նկ. 1) Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցի ետևում կանգնեցված հուշաղբ...
ԱՄՆ-ն ցանկանում է ՀՀ-ի և Ադրբեջանի տարածքով նոր ցամաքային երթուղի ստեղծել և շրջանցել ՌԴ-ն, Չինաստանը
ԱՄՆ-ն ցանկանում է Կենտրոնական Ասիայի երկրներից Հայաստանի և Ադրբեջանի տարածքով նոր ցամաքային երթուղի ստեղծել՝ շրջանցելով...
Շառլ Միշելը նամակ է հղել Հայաստանին ու Ադրբեջանին
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը վերսկսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ջանքե...