Քաղաքականություն
Նպատակն է, որ Թուրքիան և Ադրբեջանը շարժվեն դեպի տեխնոլոգիական անկախություն տանող ճանապարհով. թուրք նախարար
Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մեհմեդ Ֆաթիհ Քաջըրը հայտարարել է, որ իրենց ցանկությունն է, որ Թուրքիան և Ադրբեջանը, լինելով մեկ ժողովուրդ՝ երկու պետություն, ուս ուսի շարժվեն դեպի տեխնոլոգիական անկախություն տանող ճանապարհով:
«Մենք կարևոր քայլեր ենք կատարել Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության ոլորտում։ Ստեղծվում են նոր տեխնոպարկեր: Մենք ունենք գիտական կենտրոնների նախագիծ, որին կմասնակցեն երեխաները։ Այս ամենը նշան է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններն ապագայում էլ ավելի կամրապնդվեն»,- հայտարարել է թուրք նախարարը: