Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով
Հայաստանում Եվրամիության առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության: Այս մասին Իզվեստիա-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Այժմ այնտեղ դեռ զինծառայողներ են ուղևորվում Նորվեգիայից, Կանադայից և Միացյալ Նահանգներից՝ Եվրամիության առաքելությունը վերածելով Հյուսիսատլանտյան դաշինքի առաքելության», - ասել է նա:
Լավրովը հիշեցրել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2021 թվականին ՀԱՊԿ առաքելության փոխարեն "Հայաստան է կանչել Եվրամիության խաղաղապահ առաքելությանը՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա ընդամենը երկու ամսով է"։ "Իսկ երկու ամիս անց, անտեսելով Ադրբեջանին, Եվրամիությունը կրկնապատկեց այդ առաքելությունը", - նշել է ռուս նախարարը: «Վերջին մի քանի տարիների այս ամբողջ պատմությունը խեղաթյուրվում է և պարոն Փաշինյանի, և նրա աշխատակիցների, Հայաստանի խորհրդարանի ղեկավարության կողմից», - նշել Է ՌԴ ԱԳ նախարարը:
Նմանատիպ հոդվածներ
Կոպիրկինը բացահայտ սուտ է որակել Ալեն Սիմոնյանի հայտարարությունները
ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը բացահայտ սուտ է որակել Ռուսաստանին ուղղված ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությու...
Ադրբեջանը լեգիտիմ հիմքեր է ստեղծում սադրիչ գործողություններ անելուց առաջ. Արմեն Խաչատրյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ադրբեջ...
Սարգիս Խանդանյանը՝ ՀՀ-ԵՄ-ԱՄՆ եռակողմ հանդիպման մասին
Հայաստան-ԱՄՆ-ԵՄ հանդիպման արդյունքներին ֆեյսբուքյան իր էջում է անդրադարձել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշ...
Իրանը՝ Կասպից ծովում 3-րդ երկրների ռազմական ներկայության մասին
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը տարածաշրջանի շահերին հակասող է անվանել Կասպից ծովում իրենց ռազմա...