Մենք չենք ձգտում նվաճել որևէ մեկին. Լուկաշենկոն հայտարարությամբ է հանդես եկել
Բելառուսը չի ձգտում նվաճել որևէ մեկին, բայց ի վիճակի է հետ մղել ցանկացած ագրեսորի։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Մենք ոչ մեկին չենք սպառնում։ Ճիշտն ասած, ես ուզում եմ Ալեքսանդր Գրիգորևիչ Վոլֆովիչին ասել, որ բավական է արդարանալ նրանց առաջ՝ կռվո՞ւմ ենք մենք, թե՞ չենք կռվում նրանց դեմ։ Մենք նրանց մեկ անգամ ասել ենք և բավական է։ Կարծում եմ՝ նրանք մեզ լսեցին։ Բոլորն էլ հասկանում են, որ հիմար չեն։ Որքան էլ որ մենք խոսենք։ Մենք ունակ ենք պատասխան տալ ցանկացած ագրեսորի։ Ոչ մեկին չենք փորձում նվաճել, որովհետև չենք կարողանա նվաճել։ Մենք դա հիանալի հասկանում ենք։ Մեր շուրջն ուժեղ պետություններ են, ի՞նչ ասես։ Բայց մենք միշտ պատրաստ ենք անընդունելի վնաս հասցնել, եթե ինչ-որ մեկը ոտք դնի մեր հողի վրա»,- ասել է նա:
Լուկաշենկոն նաև նշել է, որ Մինսկը ոչ մի կապ չունի այն անօդաչու թռչող սարքերի հետ, որոնք մտնում են Լեհաստան կամ Լիտվա։
«Այն ամենը, ինչ այսօր թռչում է Լեհաստան կամ Լիտվա, մենք դրա հետ ոչ մի կապ չունենք։ Եվ, եթե մենք ոռնայինք այնպես, ինչպես նրանք են ոռնում Ուկրաինայի, Ռուսաստանի, Լեհաստանի և Լիտվայի կողմից մեր մոտ անօդաչու թռչող սարքերի յուրաքանչյուր թռիչքից հետո, մենք երբեք դա չենք արել։ Մենք հանգիստ ենք արձագանքում համապատասխան ձևով»,- հավելել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Զոհրաբյանը Փաշինյանի «սև ցուցակում» էր դեռ Երևանի քաղաքապետի ընտրություններից. Հրապարակ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Նիկոլ Փաշինյանը, հանդիպելով ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության հետ, հայտարարել էր, որ...
Ռուսներին կարող է արգելվել մեկնել ՆԱՏՕ-ի երկրներ
Ռուսներին կարող է արգելվել ՆԱՏՕ-ի երկրներ մեկնել Ազգային ռազմական գործողության ընթացքում։«Ռուսաստանի վետերաններ» շարժման...
Մանվել Գրիգորյանը կալանքի տակ կմնա
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում շարունակվում է ԵԿՄ նախկին նախագ...
ՌԴ-ն ու ՀՀ-ն համաձայնության են եկել համաձայնագրի նախագծի շուրջ․ ԱԽ գրասենյակ
2022 թ. փետրվարի 10-ին Երևանում անցկացվեցին տեղեկատվական անվտանգության ապահովման հարցերով հայ-ռուսական միջգերատեսչական խ...