Քաղաքականություն
Զոհրաբյանը Փաշինյանի «սև ցուցակում» էր դեռ Երևանի քաղաքապետի ընտրություններից. Հրապարակ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Նիկոլ Փաշինյանը, հանդիպելով ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության հետ, հայտարարել էր, որ «հակատրանսգենդերային» աղմուկն իրենց դեմ կազմակերպված արշավ էր ԲՀԿ-ի կողմից, պետք է համարժեք պատասխան տալ։
Եվ հենց երեկ «Առինջ մոլում» իրականացվեցին հարկային ստուգումներ, խուզարկություն, որը ԲՀԿ-ն որակեց որպես քաղաքական հետապնդում։ Մինչ այդ Փաշինյանը հրապարակավ կասկածի տակ դրեց Զոհրաբյանի՝ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնին համապատասխանելու հարցը։
Ի դեպ, ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից, ըստ օրենքի, Զոհրաբյանին կարելի է հեռացնել միայն սեփական դիմումի համաձայն, կամ եթե ԲՀԿ-ն որոշի, որ Դոնթի բանաձևով իրեն հատկացված հանձնաժողովը պետք է մեկ ուրիշը ղեկավարի։
Հիշեցնենք, որ Զոհրաբյանը Փաշինյանի «սև ցուցակում» էր հայտնվել դեռ Երևանի քաղաքապետի ընտրություններին, երբ քննադատում էր նոր իշխանություններին և հակաքարոզչություն իրականացնում Հայկ Մարությանի դեմ»:
Մանրամասներըՙ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
«Սպայկա» ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում պաշտոն է ստացել
Կառավարման միջին օղակներում որոշակի դիմադրություն կա. Փաշինյանըՙ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մաքսատան աշխատակիցը` վարչապետի զայրույթն առաջացրած միջադեպի մասին
Ավելին Քաղաքականություն բաժնից
Դատախազությունը պահանջում է Մխիթար Զաքարյանից բռնագանձել 12 անշարժ գույք
Պատրաստ եմ հոգեկան առողջության թեստ հանձնել. Քոչարյան
5.0