Քաղաքականություն
Մանվել Գրիգորյանը կալանքի տակ կմնա
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում շարունակվում է ԵԿՄ նախկին նախագահ, վեցերորդ գումարման ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի, նրա կնոջ` Նազիկ…
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում շարունակվում է ԵԿՄ նախկին նախագահ, վեցերորդ գումարման ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի, նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի և որդու` Արման Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը:
Այսօրվա նախնական դատական նիստի ժամանակ պաշտպանական կողմը կրկին միջնորդեց փոխել Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքն առողջական խնդիրների հիմնավորմամբ:
Պետական մեղադրող Հայկ Պետրոսյանը վկայակոչեց ՀՀ քրեական դատավարության օրենսգրqի 62 հոդվածն այն մասին, որ սա դեռ նախնական դատական նիստ է, և Մանվել Գրիգորյանը չունի ամբաստանյալի կարգավիճակ: Ի պատասխան` պաշտպան Կարեն Քամալյանը հիշեցրեց ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածն այն մասին, որ դատական նիստը չի կարող կայանալ առանց ամբաստանյալի ներկայության, իսկ Մանվել Գրիգորյանն արդեն ունի ամբաստանյալի կարգավիճակ, քանի որ գործը դատարանում է:
Դատարանը մերժեց խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին միջնորդությունն անհիմն լինելու պատճառաբանությամբ:
Դատական նիստը հետաձգվեց:
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի պահվածքն «անտակտ» էր որակել, որը ռ...
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Մալխա...
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Իմ կողմից նշանակվել է ծառայողական քննություն ԱԱԾ-ի կողմից հրապարակված նյութի վերաբերյալ բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվ...