ՌԴ-ն ու ՀՀ-ն համաձայնության են եկել համաձայնագրի նախագծի շուրջ․ ԱԽ գրասենյակ
2022 թ. փետրվարի 10-ին Երևանում անցկացվեցին տեղեկատվական անվտանգության ապահովման հարցերով հայ-ռուսական միջգերատեսչական խորհրդակցություններ: Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակից։
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Օ.Վ. Խրամովի ղեկավարած պատվիրակության կազմում ընդգրկված էին ՌԴ ԱԽ աշխատակազմի, ԱԳ նախարարության, Պաշտպանության նախարարության, Թվայնացման նախարարության, Արդարադատության նախարարության, Պահպանության դաշնային ծառայության, Գլխավոր դատախազության ներկայացուցիչները: ԱԽ գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանի գլխավորած հայկական պատվիրակության կազմում ընդգրկված էին ԱԽ գրասենյակի, Արտաքին գործերի, Պաշտպանության, Արդարադատության, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության և «ԷԿԵՆԳ» ՓԲԸ ներկայացուցիչները:
Խորհրդակցությունների ընթացքում տեղի ունեցավ մտքերի առարկայական փոխանակում միջազգային և տարածաշրջանային հարթակներում, ինչպես նաև երկկողմ ձևաչափում տեղեկատվական անվտանգության ապահովման հարցերի շուրջ հայ-ռուսական համագործակցության բոլոր ուղղությունների վերաբերյալ:
Անդրադարձ կատարվեց ՄԱԿ-ի շրջանակներում հիմնադրված ՏՀՏ կիրառման հարցերով պատասխանատու Բաց կազմով 2021-2025թթ աշխատանքային խմբի առաջին բովանդակային քննարկման արդյունքներին: Ընդգծվեց տեղեկատվական հանցագործությունների դեմ պայքարում միջազգային համագործակցության ամրապնդման արդիականությունը:
Վերահաստատվեց ԱՊՀ, ՀԱՊԿ, ինչպես նաև ԵԱՀԿ շրջանակներում տեղեկատվական անվտանգության ապահովման ուղղությամբ ջանքերի ընդլայնման կարևորությունը:
Բանակցությունների արդյունքների հիման վրա փորձագիտական մակարդակով համաձայնեցվեց տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության վերաբերյալ երկկողմ համաձայնագրի նախագիծ:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում Բելառուսի դեսպանը կանչվել է ԱԳՆ
Մամուլում տեղեկություն է տարածվել, որ Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկին այսօր կանչվել է ՀՀ Արտաքին...
Կառավարությունն առաջարկում կենսաթոշակի բարձրացում անել. հայտնի է, թե որ խմբերի համար
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալ...
Դոնեցկի խորհրդարանը միաձայն վավերացրեց ՌԴ-ի հետ բարեկամության և փոխօգնության պայմանագիրը
Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական խորհուրդը օրենք է ընդունել Ռուսաստանի Դաշնության և ԴԺՀ-ի միջև Բարեկամության, համագո...
Ուկրաինան Դոնբասում պատրաստվում է պատերազմի. ՌԴ հետախուզության ծառայության տնօրեն
Կիեւի իշխանությունները պատրաստվում են պատերազմի Դոնբասում, նրանք շփման գծի վրա կենտրոնացրել են զինված ուժերի մարտունակ բ...