Քաղաքականություն

«Որքան տեղյակ եմ` բոլոր դեպքերը կապված են մեկ միջադեպի հետ». Սինանյանը` որոշ դաշնակցական գործիչների մուտքը ՀՀ արգելելու մասին

«Որքան տեղյակ եմ` բոլոր դեպքերը կապված են մեկ միջադեպի հետ». Սինանյանը` որոշ դաշնակցական գործիչների մուտքը ՀՀ արգելելու մասին
Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ որոշ դաշնակցական գործիչների մուտքը Հայաստան արգելելուն և նշեց` իմանալու համար, թե կոնկրետ ինչու է որոշ…

Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ որոշ դաշնակցական գործիչների մուտքը Հայաստան արգելելուն և նշեց` իմանալու համար, թե կոնկրետ ինչու է որոշ դաշնակցական գործիչների մուտքը Հայաստան արգելվում՝ ԱԱԾ-ին պետք է հարցնեք:

 

«Որքան որ ես տեղյակ եմ, բոլոր դեպքերը կապված են մեկ միջադեպի հետ. մեր պետական դրոշը կրող մեքենայի վրա ֆիզիկական հարձակում գործելու համար», - ասաց Սինանյանը։

 

Լրագրողների դիտարկմանը, թե դա բողոքի ակցիա է եղել՝ Զարեհ Սինանյանն ասաց.

 

«Բողոքի ակցիայի տարբեր ձևեր կան. ֆիզիկական հարձակումը և ձու նետելը համարյա ոչ մի տեղ ընդունելի ձև չի։ Ձու նետելը պետական սիմվոլները կրող մեքենայի վրա, որի մեջ նստած է Հայաստանի վարչապետը, բողոքի անընդունելի ձև է»։

Նմանատիպ հոդվածներ

«Եթե մեր հայ ընկերները դեռ հետաքրքրված են դրանով, ապա առաքելությունը կարող է տեղակայվել ընդամենը 1-2 օրվա ընթացքում». Լավրով

Հայաստանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու Ռուսաստանի առաջարկը դեռ արդիական է, եթե Հայաստանը դեռ շահագրգռված է, առաքելու...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250