ժողովուրդը մտածում է, որ վճարում է ՀԷՑ-ին, բայց դա էլ այսպես չէ. Ղազինյան
ՀԷՑ–ի գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը հրավիրված ասուլիսում անդրադարձավ ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հայտարարությանը, թե իրենց հաջողվել է միլիարդներ խնայել։
«Նման բան չկա, ոչ մի գումար չի խնայվել, ուղղակի ՀԷՑ-ի այսօրվա կառավարիչն իր թիմով որոշել է, որ չպետք է վճարի կապալառուներին, որոշել է, որ չպետք է վճարի քաղաքապետարանին, որի արդյունքում գումարները մնում են ՀԷՑ-ի ներսում»,-ասել է Ղազինյանը։
Նա նաև տեղեկացել է, որ քաղաքապետարանը տուրք է սահմանել նոր միացումների համար, յուրաքանչյուր գծամետրի համար՝ 10 000 դրամ։
«Չգիտես ինչու, ժողովուրդը մտածում է, որ վճարում է ՀԷՑ-ին, բայց դա էլ այսպես չէ։ Արդյո՞ք տնտեսական գործունեությամբ զբաղվողների համար դա պրոբլեմ չէ, եթե օրինակ 100 մ պետք է խրամուղի փորվի՝ մալուխ անցկացնելու համար, պոտենցիալ բաժանորդը 1 մլն դրամ ավելի է վճարելու քաղաքապետարանին, որպես տուրք։
Գլուխ են գովում, որ աուդիտ են անցկացնում ՀԷՑ-ում, բայց այդ աուդիտը մինչև 2023 թ-ն անընդհատ անցկացվել է միջազգային կազմակերպությունների կողմից։ 2023-24 թթ ՀԾԿՀ-ն մրցույթներ է անցկացվել, բայց հետո իր անցկացրած մրցույթները չեղյալ է համարել։ Այս պատճառով էլ աուդիտ չի անցկացրվել»։
Նա նաև անդրադարձավ իշխանական թևի մեկ այլ հայտարարությանը, թե գնումները բացառապես մեր ընկերությունից են եղել, բայց նման բան էլ չկա։
«Կա մի մրցույթ, որտեղ մարսնակցել են 3-4 ընկերություն, որը ենթադրում էր բավականին մեծ աշխատանք, այն ժամանակ ՀԷՑ-ը որոշում էր կայացրել չպատվիրակել աշխատանքները մի քանի ընկերության, որպեսզի հսկողությունն ավելի հեշտ լինի»։
Անդրադառնալով միացումների հետ կապված դժգոհություններին՝ Ղազինյանը նշել է, որ դրանք չեն արվել, քանի որ քաղաքապետարանից թույլտվություն չեն ունեցել։
«Մի լուրջ պաշտոնյա էլ, որ իմ տեղեկություններով նախկիններից էլ նախկին է՝ խոսում էր վարկեր ներգրավելու և աշխատավարձ տալու մասին, ուզում եմ տեղեկացնել, որ ՀԷՑ-ի կողմից ներգրաված որևէ վարկի տոկոս ժողովուրդը չի վճարել, բոլոր ներգրաված վարկերի տոկոսները վճարել է սեփականատերը՝ իր շահույթի հաշվին։ Այսինքն, նման հայտարարություններն անգրագիտություն են»,-ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
«Փարքինգ Սիթի Սերվիս»-ի՝ ավելի քան 700 մլն դրամի չափով փոխառության պարտավորությունն անհիմն մարվել է Երևանի համայնքային բյուջեի հաշվին
«Փարքինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերությունը նվիրատվությամբ Երևանի քաղաքապետարանին հանձնելու և դրա հետագա գործունեության ընթաց...
Էրոտիկ բնույթի, սարսափ, բռնություն պարունակող ֆիլմերի ու հաղորդումների վրա սահմանափակումներ կդրվեն
Էրոտիկ բնույթի տեսալսողական հաղորդումները ու սարսափ, բռնություն պարունակող ֆիլմերը, ինչպես նաև անչափահասների առողջության...
Ադրբեջանական ԶԼՄ-ները դժգոհ են Առաքելյանին Հայաստան տեղափոխելու լուրից
Ադրբեջանական լրատվամիջոցներն անդրադարձել են Ռուսաստանում ադրբեջանցուն սպանելու համար 18 տարվա ազատազրկման դատապարտված Ար...
Ամուլսարի վրա աչք ունեցող հանքահենները շանտաժ են անում ՀՀ կառավարությանը. Լևոն Գալստյան
Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամուլսարի վրա աչք ունեցող օֆշորային հանքահենները շանտաժ են անում...