Հասարակություն
Ամուլսարի վրա աչք ունեցող հանքահենները շանտաժ են անում ՀՀ կառավարությանը. Լևոն Գալստյան
Gohar Vardanyan
1 րոպե
279 դիտում
Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամուլսարի վրա աչք ունեցող օֆշորային հանքահենները շանտաժ են անում ՀՀ կառավարությանն ու քաղաքացիներին, թե բա իրենց խնդիրները դրական լուծում չստանալու դեպքում դիմելու են միջազգային արբիտրաժ։
Այստեղ էականն այն է, որ օֆշորում գրնցվածները ոչ թե իրենց անունով են ուզում դիմել, այլ 2018-ին ամենայն հավանակությամբ հատուկ այս նպատակով իրենց կողմից հիմնադրված երկու այլ դուստր կազմակերպությունների անունից՝ Lydian UK Corporation Limited (Lydian UK) և Lydian Canada Ventures Corporation (Lydian Canada)։
Սա մի անգամ ևս ապացուցում է, որ «Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթեդ» օֆշորային ընկերությունը և նրա դուստր «Լիդիան Արմենիա»-ն ոչ մի իրավական շանս չունեին դիմելու միջազգային արբիտրաժ՝ դրա համար էլ այսպիսի խորամանկ գործարքներ են արել։ Բայց այստեղ հարց է առաջանում, որ Հայաստանի նախորդ կոռումպացված կառավարությունները բոլոր թույլտվությունները տվել են «Լիդիան Արմենիա»-ին, և այդ ժամանակ վերը նշված նորածին դուստր ընկերություններն ընդհանրապես գոյություն չունեին։ Այնպես որ ՀՀ կառավարությունն ու քաղաքացիները ոչ մի խնդիր չունեն որևէ միջազգային արբիտրաժի հետ, և սա օֆշորային հանքահենների վերջին ջղաձգումներն են ընդամենը։ Ուղղակի մեր Կառավարությունը պետք է պատշաճ ներկայացնի մեր պետության և նրա քաղաքացիների շահերը ցանակացած ատյանում․.. Իսկ Ամուլսարը լեռ է, Ջերմուկն էլ հանքաջրաբուժական հայտնի առողջարան, Արփան, Որոտանն ու Սևանն էլ մեր հայրենիքի սնուցող երակները, իսկ Վայոց Ձորն էլ՝ խաղողագործության ու գինեգործության օրրան»։
Նմանատիպ հոդվածներ
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում. Տասնյակ մարդիկ կանգառներում են մնացել
Gohar Vardanyan
1,676
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Տաքսու կին վարորդը ստիպել է ուղևորին «զելյոնկայով» լվացվել
Gohar Vardanyan
774
Պարգևատրումներ եղել են և կլինեն, բայց խելամտության շրջանակում. Անանյան
Gohar Vardanyan
1 րոպե
296
Հրաժարվում են աշխատել Արսեն Թորոսյանի հետ. ողջ կազմով աշխատանքից ազատման դիմում են գրել. Փաստ
Gohar Vardanyan
1 րոպե
4,626
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Խոշոր հրդեհ Երևանում, պատերազմական լարվածություն և 375 մլն դոլարի սկանդալ
1 րոպե
759
5.0
Այրվում է չգործող «Կանազ» մշակույթի տան շենքը
1 րոպե
864
Լուրերը մեկ տողով. Թմրամիջոցների դեմ պայքար, տնտեսական նախագծեր և Իրանի շուրջ բախումներ
1 րոպե
190
Ադրբեջանական քաղաքացիական օդանավերի համար ՀՀ օդային տարածքի օգտագործման արգելք չի սահմանվել. Քաղավիացիայի կոմիտե
1 րոպե
245