Ադրբեջանական ԶԼՄ-ները դժգոհ են Առաքելյանին Հայաստան տեղափոխելու լուրից
Ադրբեջանական լրատվամիջոցներն անդրադարձել են Ռուսաստանում ադրբեջանցուն սպանելու համար 18 տարվա ազատազրկման դատապարտված Արման Առաքելյանի փոխադրմանը Հայաստան: Արմեն Առաքելյանի Հայաստան տեղափոխվելու մասին դեռ օգոստոսին «Ֆեյսբուքյան ասուլիսի» ընթացքում ասել էր ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
«Ստորագրել եմ ՌԴ-ում դատապարտված Արման Առաքելյանին Հայաստան փոխանցելու փաստաթուղթը»,-ասել էր նա՝ հավելելով, որ որոշակի գործընթաց կա փոխադրման հետ կապված, որը դեռ չի ավարտվել։
Ադրբեջանական լրատվամիջոցն հիշեցնում է, որ Արման Առաքելյանը Ռուսաստանում սպանել էր ադրբեջանցու։ Միայն թե մոռացել են նշել, թե ինչ հանգամանքներում էր Առաքելյանը սպանել ադրբեջանցուն։ Առաքելյանն ադրբեջանցուն սպանել է, երբ վերջինն իր սրճարանում հայհոյանքներ է հնչեցրել հայերի հասցեին, կոտրել պատից կախված հայ ազգի հերոսների նկարները, պատռել էր Շառլ Անզնավուրի նկարը՝ ասելով՝ սրանք չե՞ն ձեր հերոսները:
Հատկանշական է, որ ադրբեջանական լրատվամիջոցներին անհանգստացնում է Առաքելյանին Հայաստան տեղափոխելու մասին լուրը, սա այն դեպքում, երբ Ադրբեջանն այն երկիրն է, որ ոչ վաղ անցյալում գումար չէր խնայում Բուդապեշտում քնած ժամանակ հայկական բանակի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար ցմահ դատապարտված Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան տեղափոխելու համար։
Հիշեցնենք, որ 2012 թվականի օգոստոսի 31-ին Հունգարիան Սաֆարովին արտահանձնել է Ադրբեջան, որտեղ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով նրան նույն օրը ներում է շնորհվել, Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից Սաֆարովի կոչումը բարձրացվել է լեյտենանտից մայորի, նա բնակարան է ստացել և ֆինանսապես վարձատրվել։
Ռուսաստանը ավելի վաղ է պատրաստ եղել Արման Առաքելյանին փոխադրել Հայաստան, սակայն նախկին Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նպատակահարմար չէր գտել: Բադասյանի որոշումից հետո ակնկալվում է, որ փոխադրումը տեղի կունենա 1-2 ամսվա ընթացքում։
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ դեպք Դոհա-Երևան չվերթի ընթացքում. ինչո՞ւ է ինքնաթիռը չեղարկել թռիչքը դեպի Երևան
Դոհայի միջազգային օդանավակայանում արտակարգ դեպք է տեղի ունեցել դեպի Երևան չվերթի ընթացքում: Ինչպես հայտնի է դարձել ...
Այսօր փակ փողոցներ կլինեն
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 1-ին մի շարք փողոցներ փակ կլինեն։ Հոկտեմբերի 1-ին, ժամը 08:00-...
Խափանումներ Երևանի մետրոպելիտենում․ գնացքները կանգառ չեն կատարի նշված կայարանում
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն ՓԲԸ» -ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը հայտնում է․ «Հարգելի՛ ու...
«Հրապարակ». ՊՎԾ-ն ստուգումներ է սկսել ԱԱԾ-ում
«Հրապարակ» թերթը գրում է. Մեր տեղեկություններով՝ Պետական վերահսկողական ծառայությունը մի քանի օր է՝ ստուգումներ է սկ...